481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Շուրջ 100 հայ երիտասարդ է մասնակցում «Արի տուն» 2011 թ.-ի ծրագրի երրորդ փուլին. նախարար
15:00
11 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհի 16 երկրից շուրջ 100 հայ երիտասարդ է մասնակցում «Արի տուն» 2011 թ.-ի ծրագրի երրորդ փուլին, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը;

«Մեր ծրագիրն արդեն ավանդական է դառնում, և այս տարի դուք եք «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի մասնակիցները: Ուրախալի է այն փաստը, որ այս ժամանակահատվածում տարբեր երկրներից ավելի շատ մարդիկ են միանում մեր ծրագրին», - ասաց Հակոբյանը՝ դիմելով երիտասարդներին:

2009 թ.-ին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մշակված «Արի տուն» ծրագրի շրջանակներում հայկական սփյուռքի 13-20 տարեկան ներկայացուցիչներն այցելում են Հայաստան՝ պատմական հայրենիքի հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար: Այս տարվա ծրագրի համաձայն՝ 800 դեռահասների մասնակցություն է ակնկալվում:

«Մենք պետք է հասնենք նրան, որ բոլոր հայերը, ովքեր երբեք չեն եղել հայրենիքում, կարողանան այցելել Հայաստան», - նշեց նախարարը:

Նախարարի խոսքերով՝ ծրագրի մասնակիցները 10 օրվա ընթացքում բնակվում են հայկական ընտանիքներում և ծանոթանում եմ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների հետ:

Վերջին չորս օրվա ընթացքում երեխաները ընդունող ընտանիքի հետ կհանգստանան Ջրվեժի լավագույն ճամբարներից մեկում: Ամառային ճամբարում դեռահասները կմասնակցեն հայոց լեզվին, գրականությանը, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմությանը նվիրված կրթական ծրագրերին:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալների համաձայն՝ 2009 թ.-ին ծրագրին մասնակցել է 307 մարդ, 2010 թ.-ին նրանց թիվը հասել է 560-ի:

Այս տարի «Արի տուն» ծրագիրն անցնում է տասը փուլով՝ սեպտեմբերի 20-ից մինչև հունիսի 25-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: