480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային կինոաստղերը նշում են երևանյան «Ոսկե ծիրանի» աճող հեղինակությունը
13:57
11 Հուլիսի 2011

Համաշխարհային կինեմատոգրաֆի աստղերը նշում են նախօրեին երեկոյան բացված «Ոսկե ծիրան» երևանյան ութերորդ միջազգային կինոփառատոնի աճող հեղինակությունը:

«Փառատոնի ձևաչափը ընդլայնվել է: Հայտնվել է «Կորիզ» մրցութային նոր ծրագիրը», - փառատոնի բացման ժամանակ ասել  ֆրանսահայ ռեժիսոր Սերժ  Ավետիքյանը:

Աշխարհահռչակ կինոդերասանուհի Ֆաննի Արդանը, ով փառատոնի պատվավոր հյուրն է, ընդգծել է, որ եթե տարածաշրջանում կա երկիր, որը պետք է կինոփառատոն ունենա, ապա դա Հայաստանն է:

Փառատոնը բարձր գնահատեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ընդգծեց, որ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին հաջողվեց փառատոնը բարձրացնել այնպիսի բարձր մակարդակի վրա, որը ժամանակի ընթացքում թույլ կտա հասնել ավելի մեծ հեղինակության:

««Ոսկե ծիրանը» երևանցիների կյանքը դարձնում է բովանդակալից, հետաքրքիր և նրան նոր բույր է հաղորդում: Շոգ երևանյան ամառն արդեն անհնար է պատկերացնել առանց այս հիասքանչ մշակութային միջոցառման», - ասել է Սարգսյանը:

Փառատոնի բացման ընթացքում Ֆաննի Արդանն իրանցի ռեժիսոր Աբբաս Քիառոստամիից ստացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար:

Փառատոնը մեկնարկել է Աբբաս Քիառոստամիի «Վավերացված պատճենը» ֆիլմով:

«Սա առաջին ֆիլմն է, որը ես նկարահանել եմ՝ գտնվելով հայրենիքից հեռու: Այն նկարահանված է ոչ իմ, ոչ ձեր լեզվով, սակայն հուսով եմ, որ այն ձեզ դուր կգա», - ասել է ռեժիսորը:

«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: