484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ֆաննի Արդանը հայ հանդիսատեսի դատին կհանձնի «հին հունական» ողբերգությունը և ազատասեր գնչուների մասին պատմությունը
13:20
11 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային կինոաստղ Ֆաննի Արդանը հայ հանդիսատեսի դատին կհանձնի ռեժիսորական իր երկու աշխատանքները՝ «Մոխիր և արյուն» և «Сhimeres absentes», առաջին ֆիլմը հին հունական ողբերգության վրա հիմնված ժամանակակից պատմություն է, իսկ երկրորդ ֆիլմը պատմում է Ֆրանսիայում բնակվող գնչուական համայնքի մասին:

Այս մասին կինոաստղը տեղեկացրել է «Ոսկե ծիրան» երևանյան ութերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կիրակի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Արդանը փառատոնի պատվավոր հյուրն է:

Արդանի խոսքերով՝ «Մոխիր և արյուն» ֆիլմը պատմում է այն մասին, որ մարդկանց սովորություններն ու ավանդույթները բացարձակապես չեն փոխվել հին հույն ողբերգու Էսքիլեսի ժամանակներից ի վեր:

Ինչ վերաբերում է «Сhimeres absentes» կարճամետրաժ ֆիլմին, ապա նա տեղեկացրեց, որ նկարահանել է այն մրցույթի շրջանակներում:

Արդանը լրագրողներին տեղեկացրեց, որ մրցույթի 15 ֆիլմերի շրջանում, որոնք հիմնականում պատմում են կրոնական հանդուրժողականության մասին, ինքը որոշել է պատմություն պատմել գնչուների մասին, որոնք վերջին «ազատ» մարդիկ են, և որոնց այսօր Եվրոպայում հալածանքների են ենթարկում:

Ռեժիսորն ընդգծեց, որ մեր օրերում այս ժողովրդի նկատմամբ նախիկին պես միջնադարյան վերաբերմունք և նախապաշարմունք է դրսևորվում, չնայած որ հենց գնչուների երաժշտությունն է դարձել Արևմուտքի և Արևելքի կապող օղակը և ոգեշնչել է բազմաթիվ հայտնի կոմպոզիտորների, մասնավորապես՝ Բել Բարտոկին:

Պատմելով ռեժիսոր դառնալու իր որոշման մասին՝ Արդանը նշեց, որ սկզբից ցանկանում էր սցենար գրել և ներկայացնել սեփական պատմությունները, ինչն ի վերջո հանգեցրել է ռեժիսուրայի:

Նա նաև ընդգծել է, որ այժմ կցանկանար նկարահանել սեփական պատմությունները, այլ ոչ թե էկրանացնել որևէ դասական ստեղծագործություն:

Արդանի խոսքերով՝ այսպես թե այնպես, իր կողմից ընթերցած գրքերը հետք են թողել նրա ստեղծագործական կյանքում:

Նա նշեց, որ առաջին հերթին իրեն դերասանուհի է համարում և միշտ շատ երջանիկ է եղել այդ որակում:

Կինոաստղը հավելեց, որ ռեժիսուրան բացառապես տղամարդկանց մասնագիտություն չի համարում, քանի որ գործունեության այս տեսակը միավորում է բոլոր կրքոտ և աշխույժ մարդկանց:

«Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 10-17-ը, որին մասնակցում է 150 ֆիլմ 45 երկրից:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: 2010թ.-ին փառատոնը արժանացել է Կինոյի միջազգային միության, « Ficts Plate D’honneur 2010» հեռուստատեսության և սպորտի գլխավոր մրցանակին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։