478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը Ռոստովի մարզում գտնվող Չալթր հայկական գյուղ է այցելել
14:36
09 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին երեկոյան այցելել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայկական գյուղը, հաղորդում է հՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Գյուղի բնակիչները մեծ խանդավառությամբ են ընդունել ՀՀ կառավարության ղեկավարին:

Սարգսյանը ծանոթացել է տեղի հայության գործունեությանը, կենցաղին, պատմությանը,  այցելել է Չալթրի Սուրբ Համբարձում եկեղեցի, ապա ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված հայ ժողովրդի` պատմության ընթացքում տված բազմաթիվ զոհերին նվիրված խաչքարի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:

Ինչպես նշել է Սուրբ Համբարձում եկեղեցու հոգևոր հայր Տեր Թադևոս Հայբարյանը, այստեղ հայապահպանությունը բարձր մակարդակի վրա է: «Ընտանիքներում երեխաներին դեռևս մանկուց են սովորեցնում  հայերենը,  պահպանվում են հայկական ավանդույթները` սկսած արհեստներից վերջացրած ճաշատեսակներով», - ասել է հոգևորականը:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը եղել է Չալթրի  պատմա-ազգագրական թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանն ունի 8 հայկական գյուղ: Մյասնիկյանի շրջանում ընդհանուր առմամբ բնակվում է 30 հազար հայ, միայն Չալթրում` 15 հազար: Մյասնիկյանի շրջանում է գտնվում նաև Նոր Նախիջևան հայկական քաղաքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: