478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մայրերի 70 տոկոսը նորածիններին կրծքով է կերակրում. մանկաբարձուհի
14:00
09 Հուլիսի 2011

Հայ մայրերի մոտ 70 տոկոսը նորածիններին կրծքով է կերակրում, շաբաթ օրը մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի բժիշկների և մանկաբարձների ասոցիացիայի անդամ, մանկաբարձուհի Աստղիկ Բաղդասարյանը։

«Այդ ցուցանիշին հաջողվել է հասնել նորածինների կրծքով կերակրման խթանման կառավարական ծրագրի շրջանակներում տարվող քարոզչական աշխատանքների շնորհիվ... Չէ՞ որ կրծքի կաթը մինչև վեց ամսական երեխայի միակ ռացիոնալ սնունդն է»,- ասաց Բաղդասարյանը։ Միաժամանակ նա ավելացրեց, որ բավական է  ժամանակավորապես դադարեցնել աշխատանքներն այդ ուղղությամբ, և այդ ցուցանիշը կտրուկ նվազում է։

Մանկաբարձուհին նշեց, որ մայրերի մնացած 30 տոկոսը, ընտրելով արհեստական խառնուրդներ, ղեկավարվում է տարբեր պատճառներով։ «Շատերն արդարացնում են երեխայի կերակրումն արհեսատական խառնուրդներով կրծքի կաթի բացակայությամբ, սակայն առաջնածինների միայն 1 տոկոսը կաթ չունեն, իսկ մնացածին միայն համառություն և ցանկություն է պետք, և կաթն անպայման կլինի»,- ընդգծեց նա։

Ինչպես նշեց Բաղդասարյանը, իր բացասական ազդեցությունն է գործում նաև արհեստական խառնուրդների գովազդը, որում երիտասարդ մայրերին համոզում են, թե խառնուրդները հագեցած են անհրաժեշտ բոլոր վիտամիններով, որոնք առկա են մայրական կաթի մեջ։ «Ոչ մի արհեստական խառնուրդ չի կարող փոխարինել մայրական կաթին, քանի որ այն ոչ միայն թույլ է տալիս երեխային քաշ հավաքել, այլ նաև պաշտպանում է բազմաթիվ վիրուսային ինֆեկցիաներից՝ բարձրացնելով դիմադրողականությունը և պաշտպանվածության զգացում ձևավորելով»,- ասաց նա։

Մանկաբարձուհին հերքեց տարածված կարծիքն այն մասին, թե կրծքով կերակրելիս փչանում է մոր կազմվածքը։ «Կերակրող մայրը չպետք է սովորականից ավելի սնվի, իր սովորական սննդակարգի դեպքում նա կկարողանա ապահովել կրծքով լիարժեք կերակրումը»,- ասաց նա, հավելելով, որ, հակառակը, կրծքով կերակրելիս, կազմվածքը ծննդաբերությունից հետո ավելի ինտենսիվ է վերականգնվում, ինչպես նաև նվազում է հետագայում կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկը։

Բաղդասարյանը միաժամանակ խորհուրդ է տալիս կեստարուց հետո լրացուցիչ սնունդ մտցնել երեխայի սննդակարգում, բայց ոչ մի դեպքում չտալ կովի կաթ, որի սպիտակուցները մանկական օրգանիզմը չի յուրացնում։

Իր հերթին հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանն ընդգծեց կրծքով կերակրման հոգեբանական ասպեկտի կարևորությունը։ «Նախևառաջ, դա երեխայի և մոր կապի միջոց է, որն ապահովում է երեխայի հոգեբանական լիարժեք զարգացումը վաղ փուլում»,- նշեց նա։

Պողոսյանն ավելացրեց, որ մի քանի տարով կերակրման գործընթացի երկարաձգել չարժե, քանի որ երեխայի մոտ ի հայտ են գալիս հոգեբանական շեղումների, կեղծ վախերի ռիսկեր, և ավելի ուշ դանդաղում է խոսքի զարգացումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: