482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին անգամ երիտասարդ սպաների մասշտաբային համաժողով է անցկացվում
13:49
09 Հուլիսի 2011

Հայաստանի երիտասարդ սպաների առաջին համաժողովը շաբաթ օր մեկնարկել է Երևանում: Ինչպես միջոցառման բացման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երիտասարդ սպաների խնդիրները միշտ գտնվում են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Նման մասշտաբի համաժողովն առաջին անգամ է անցկացվում Հայկական բանակի գոյության 20 տարիների ընթացքում, և երկրի ղեկավարության մասնակցությունը վկայում է մեծ նշանակության մասին, որ երկրի իշխանությունները տալիս են ձեզ», - հայտարարեց նա:

Համաժողովի շրջանակներում սպասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: 

ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ հիմա Հայկական բանակում աննախադեպ բարեփոխումներ են անցկացվում, որոնք ուղղված են Զինված ուժերի զարգացմանը, և երիտասարդ սպայական կազմի կողմից առանց այս բարեփոխումների էության հստակ գիտակցման նրանց հաջողությունն անհնար է: «Այսօր մենք կարևորագույն որոշում ենք ընդունել՝ դեմքով թեքվել երիտասարդ սպային», - ընդգծեց Օհանյանը:

Նրա խոսքերով՝ շուրջ մեկ ամիս առաջ ավարտվել են Հայաստանի ռազմավարական պաշտպանական վերանայման աշխատանքները, որի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է ներդնել պայմանագրային սերժանտների նախապատրաստման հատուկ համակարգ, ինչը բացարձական նոր միտում կձևավորի և զգալիորեն կթեթևացնի սպայական կազմի աշխատանքը:

«Այս տարվա առաջին կիսամյակը մենք հայտարարեցինք բանակում կարգապահության ամրապնդման ժամանակաշրջան, և այս գործում չափազանց կարևոր է ձեր դերը, քանի որ դուք ամենամոտն եք կանգնած զինվորներին», - նշեց Օհանյանը:

Նախարարն ավելացրեց, որ կարգապահության բարձր մակարդակով տարբերվող ստորաբաժանումները կպարգևատրվեն: «Երիտասարդ սպայի կերպարն ու վարքագիծը պետք է օրինակելի լինեն, և դուք պետք է սպիտակ նախանձի օբյեկտ լինեք հասարակության կողմից», - ընդգծեց նա:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: