480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Սուրբ Էջմիածինը սադրանք է համարում հայ և վրաց Պատրիարքների զրույցի՝ ինտերնետում տարածված տեսագրությունը
17:23
08 Հուլիսի 2011

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը «վրացական սադրանք» է անվանել համացանցում տարածված Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Համայն Վրաստանի Իլիա Երկրորդ Պատրիարքի առանձնազրույցի տեսագրությունը։

Նախօրեին համացանցում երկու Պատրիարքների զրույցի տեսանյութն է տարածվել, որն անցկացվել է ոչ պաշտոնական մթնոլորտում Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Վրաստան կատարած Հայրապետական այցի շրջանակներում։ Առանձնազրույցի ընթացքում Գարեգին Երկորդը հայտարարել է, որ վրացական կողմը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից։ Բացի այդ, Հայկական Եկեղեցու ղեկավարը կիսվել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու Հայրապետական նստավայր այցելության տպավորություններով։

«Համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է և խեղաթյուրված ձևով է ներկայացնում երկու Կաթողիկոսների մտերմիկ հանդիպումը, որին, ի դեպ, թույլատրված չէր նկարահանողների մուտքը»,- ասվում է Վահրամ քահանա Մելիքյանի տարածած հայտարարությունում։

Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ հունիսի 11-ին Վեհափառ Հայրապետը շքախմբի ուղեկցությամբ այցելեց վրաց պատրիարքարան, ուր տեղի ունեցավ նախ երկու կաթողիկոսների առանձնազրույցը, ապա լրատվամիջոցների կողմից լուսաբանված պաշտոնական հանդիպումը:

Հանդիպման ավարտին Վրաց Պատրիարքը Վեհափառ Հայրապետի և շքախմբի անդամների հետ շրջայց կատարեց պատրիարքարանի շենքում` ներկայացնելով Եկեղեցին, այգին և այնտեղ բնակվող թռչունները:

«Այնուհետև Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ առաջնորդվեց պատրիարքարանի մառան, ուր գինու հյուրասիրության ժամանակ տեղի ունեցավ  մտերմիկ, անկաշկանդ, ոչ պաշտոնական զրույց, այդ իսկ պատճառով ռուսերեն լեզվով»,- ասաց Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ հյուրասիրության ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը անդրադարձ է կատարել Հայ Եկեղեցուն հուզող խնդրիներին` ընդգծելով, որ այցի ընթացքում երկու հովվապետերի միջև կայացած պայմանավորվածություններից Վրաց Պատրիարքը պաշտոնական հանդիպման ժամանակ հետ քայլ է կատարել: «Նաև զրույցում Նորին Սրբությունն անդրադառնում է Վրաց Պատրիարքարանում եղած շրջայցին»,- ասաց Մելիքյանը։

«Ինչպես կոմյունիկեի նախագծի հրապարակումը, սա ևս հերթական սադրանքն ենք նկատում վրացական կողմի, ինչը մեզ համար անհասկանալի պատճառներով որոշ շրջանակներ շահարկման նյութ են դարձնում»,- նշում է տեղեկատվական համակարգի ղեկավարը։

Գարեգին Բ Կաթողիկոսի՝ Վրաստանի հունիսյան այցի ընթացքում մի շարք ԶԼՄ-ներ այցի շրջանակներում մշակած ինչ-որ կոմյունիկեի վերաբերյալ տեղեկություններ են տարածել։ Սակայն այդ տեղեկությունն ավելի ուշ հերքվել է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: