480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևան-Սևան առաջին էլեկտրագնացքը կգործի հուլիսի 15-ից
14:00
08 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հուլիսի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում կբացի «Ալմաստ» նոր կառամատույցը, ինչի կապակցությամբ ն նախօրեին երկաթուղու աշխատակիցները մաքրել են կառամատույցի հարակից տարածքը, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

«Էլեկտրագնացքները դեպի Սևան Երևանի նոր «Ալմաստ» կառամատույցից սկսելու են մեկնել հուլիսի 15-ից: Այժմ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ավարտում է Երևանի «Ալմաստ» գործարանի հարևանությամբ գտնվող կառամատույցի շինարարությունը և երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Տեղեկատության համաձայն՝ ընկերության աշխատակիցները մաքրել են «Ալմաստ» կառամատույցից մինչև Քանաքեռ կայարան տանող երկաթուղային գծերը, ինչպես նաև հարակից տարածքը: Մոտակա տների բնակիչները հաճախ նետում էին կենցաղային աղբը գծերի և կառամատույցի  վրա:

Գնացքների երթևեկությունը գործարանի հարևանությամբ գտնվող գծերով և կամրջով դադարեցվել է 2006-ին, սակայն ՀԿԵ-ն, քաղաքացիների խնդրանքով, որոշել է վերսկսել այն:

Վերակառուցման աշխատանքները իրականացվում են ըստ ՀԿԵ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի, որը կնքվել էր 2011թ. փետրվարին:

«Ալմաստ» կայարանի շահագործումը թույլ կտա Երևանի բնակիչներին ամռան ամիսների մատչելի գներով հասնել Սևան:

Երևան-Սևան տոմսի արժեքը տատանվում է 500-700 դրամի սահմաններում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: (1 դոլարը 368,86 դրամ է):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։