487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Պեկինը նպատակաուղղված է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. արտգործնախարար
13:47
07 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանի արտաքին գործերի նախարար Յան Ձիեչին ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի հետ հանդիպման ընթացքում կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել Մանասարյանի գլխավորած հայկական պատվիրակության ՉԺՀ այցի շրջանակներում՝ ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով: Հուլիսի 4-ին կայացած խորհրդակցությունների ժամանակ չինական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինը:

«Անդրադառնալով կայացած խորհրդակցությունների արդյունքներին` Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց միջպետական շփումների դինամիկան և կարևորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Զրուցակիցները շեշտել են, որ 2012թ. նշվող երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարելիցին կողմերը լուրջ առաջխաղացում են արձանագրել քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության բնագավառներում:

Այս առումով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է 2012թ. ընթացքում բարձր մակարդակի փոխայցելություններ կազմակերպելու հարցը:

Կողմերը քննարկել են ՀՀ և ՉԺՀ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հետ կապված հարցեր, համագործակցությունը ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Մտքեր փոխանակվեցին գիտության, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում նոր համատեղ ծրագրերի ու փոխանակումների իրականացման վերաբերյալ:

Շահագրգիռ քննարկում ծավալվեց նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության գործնական նախագծերի և փոխադարձ ներդրումների իրականացման շուրջ: Սերգեյ Մանասարյանը չինական կողմին տրամադրեց տեղեկատվություն տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարարը աշխատանքային հանդիպումներ ունեցավ նաև ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Չուն Շանի, Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի փոխնախագահ Ցի Ջիեյի և Շանհայի փոխքաղաքապետ Շա Խայպինի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։