478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տապի կապակցությամբ բժիշկներին դիմելու դեպքեր չեն եղել. ՀՀ առողջապահության նախարարություն
17:35
06 Հուլիսի 2011

Հայաստանում շոգ եղանակի պատճառով բժշկական օգնության դիմելու դեպքեր չեն գրանցվել, սակայն հարկավոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը:

«Շոգ եղանակը թեև վերջերս է գրանցվել Հայաստանում, սակայն կարող է մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ», - ասաց Վանյանը:

Նրա խոսքերով՝ շոգը վտանգավոր է ինչպես բարձր ջերմաստիճանի, այնպես էլ ուլտրամանուշակագույն ճառագայթների տեսակետից:

Վանյանը նշեց, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը հանգեցնում է առողջական խնդիրների առաջացմանն ու ինտենսիվ քրտնարտադրությանը, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է սպիտակուցներ, աղեր և հեղուկ:

Տեսչության պետը խորհուրդ տվեց օգտագործել շատ հեղուկ և չչարաշահել մեծ քանակությամբ կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները, քանի որ նրանք ուժեղացնում են օրգանիզմի վրա շոգ եղանակի բացասական ազդեցությունը:

Վանյանը տեղեկացրեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն:

Նրա խոսքերով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները քիչ քանակությամբ նպաստում են իմունիտետի ամրապնդմանը, բարելավում են նյութափոխանակությունն ու դրական են ազդում օրգանիզմի ոսկրային համակարգի վրա, այն դեպքում երբ մեծ քանակությամբ բացասաբար են ազդում օրգանիզմի վրա:

«12:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում ճառագայթման ինտենսիվությունը մեծանում է և կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի, ֆոտոալերգիկ ռեակցիների, գլխացավի, սրտխառնոցի», - տեղեկացրեց Վանյանը՝ հավելելով, որ ռիսկային խմբում են հղիները, երեխաները, ծերերն ու սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդիկ:

Նա ավելացրեց, որ որպես կանխարգելիչ միջոցառումներ խորհուրդ է տրվում այդ ժամանակահատվածում չգտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ, կրել արևային ակնոցներ և գլխարկներ, ինչպես նաև բաց երանգի հագուստ:

Իսկ ռիսկային խմբում գտնվող մարդկանց ընդհանրապես խորհուրդ չի տրվում այդ ընթացքում դուրս գալ փողոց:

Վանյանը նաև ընդգծեց շոգ եղանակին սննդային թունավորման վտանգն ու կոչ արեց չգնել սնունդ այն կետերից, որտեղ պահպանված չեն տարրական  սանիտարական պայմանները, ինչպես նաև չգնել արագ փչացող ապրանքներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: