478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով
17:06
06 Հուլիսի 2011

«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով, հաղորդում է ավանդական երիտասարդական միջոցառման կազմակերպիչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«Փառատոնը կիրականացվի երկու փուլով՝ «Բազե» ճամբար, որը տեղի կունենա հուլիսի 22-31-ը Բյուրականում, և «Բազե» համահայկական երիտասարդական հավաք, որը կանցկացվի օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում», - նշվում է տեղեկատվության մեջ:

«Բազե» ճամբարի շրջանակներում Հայաստանի 10 մարզերից և Երևանի 12 վարչական շրջաններից 18-30 տարեկան մոտ 660 երիտասարդներ կապրեն վրանային պայմաններում, կմասնակցեն մարզամշակութային միջոցառումների և արշավի: Ճամբարը կանցկացվի երեք հերթափոխով, յուրաքանչյուրում՝ 220 երիտասարդ:

Օգոստոսի 20-ին կմեկնարկի երկրորդ փուլը՝ «Բազե» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցի մոտ 300 երիտասարդ: Հավաքի ընթացքում Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև կունենան հանդիպումներ ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։

Հավաքին կմասնակցեն ՀՀ մարզերը, Երևանը, բուհերը, ազգային փոքրամասնությունները, Գևորգյան հոգևոր ճեմարանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ներկայացնող ջոկատներ: Ձևավորվելու է նաև հաշմանդամների ջոկատ:

«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնը կեզրափակվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կայանալիք գալա համերգով, որին ներկա կլինեն փառատոնի երկու փուլերի բոլոր 960 մասնակիցները։

«Բազե» փառատոնն անցկացվում է Հայաստանում 2002 թ.-ից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: