478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Միջնորդները կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին պայմանավորվածություններ ձեռք բերել կարգավորման սկզբունքների վերաբերյալ
13:44
06 Հուլիսի 2011

ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) երեքշաբթի հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով հակամարտության կողմերին հնարավորինս արագ համաձայնության գալ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։

Հայտարարությունում ասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը երկուշաբթի հանդիպել են ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի կարգավիճակի քննարկման նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Համանախագահները տեղեկացրել են հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպման արդյունքների մասին, երբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը քննարկում էին համապարփակ խաղաղ կարգավորման որպես հիմք ծառայող հիմնարար սկզբունքների աշխատանքն ավարտի հասցնելու համար անհրաժեշտ հետագա քայլերը։ 

«Չնայած նրան, որ Կազանում կողմերը հիմնարար սկզբունքների վերաբերյալ ամփոփիչ համաձայնության չեկան, սակայն որոշակի առաջընթաց գրանցվեց։ Կազանյան հանդիպման արդյունքները, ներառյալ կողմերի հակվածությունը հետագա բանակցային գործընթացին, իրենից ազդակ է ներկայացնում կողմերի համար։ Նրանք պետք է օգտվեն դրանից, որպեսզի հիմնարար սկզբունքների վերաբերյալ հնարավորինս արագ համաձայնության գան»,- նշվում է հայտարարությունում։

Միջնորդների կարծիքով՝ կողմերի միջև մնացած տարաձայնությունները չպետք է խանգարեն նրանց բազային սկզբունքների ընդունման և բանակցային հաջորդ փուլ անցնելու գործում, երբ կմշակվի խաղաղ պայմանագրի նախագիծ։

ԵԱՀԿ ՄԽ համամախագահները տեղեկացրել են նաև, որ մտադիր են խորհրդատվություններ անցկացնել Մոսկվայում և առաջիկայում ավարտել տարածաշրջանային հերթական այցը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: