484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը գլխավոր դատախազին զենքով է պարգևատրել Գլխավոր դատախազության 93-ամյակի առթիվ
19:39
01 Հուլիսի 2011

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը զենքով պարգևատրեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Գլխավոր դատախազության 93-ամյակի կապակցությամբ։

«Հայաստանի գլխավոր դատախազության առջև ծառացած խնդիրները շատ կարևոր են։ Եվ դրանց լուծման համար մենք մեծ տեղ ենք տալիս մարդկային գործոնին»,- ասաց վարչապետը՝ ելույթ ունենալով Գլխավոր դատախազությունում հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ գերատեսչության առջև կարևորագույն խնդիր կա ծառացած՝ կոռուպցիայի դեմ պայքարը, առանց որի լուծման անհնար է պատկերացնել երկրի ժողովրդավարական զարգացումը։

Վարչապետի որոշմամբ Գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգևատևվեցին հուշամեդալներով և շնորհակալագրերով։

Հովսեփյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի գլխավոր դատախազությունն իրագործվող բարեփոխումների շնորհիվ հաստատուն քայլերով առաջ է ընթանում եվրոպական չափանիշների անցնելու և սեփական իրավական մշակույթի զարգացման ուղիով։

«Այսօրվա գերակայությունների թվում են կոռուպցիայի և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարը, միասնական քրեական քաղաքականության ներդրումը, ինչպես նաև պետականության զարգացմանն ուղղված այլ խնդիրներ»,- նշեց Հովսեփյանը։

Նա ընդգծշեց, որ կարևոր նշանակություն է տրվում կադրային քաղաքականությանը, դատախազների վերապատրաստմանը։

Բացի այդ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի Գլխավոր դատախազության համակարգում վերջին ժամանակներում արմատական փոփոխություններ են կատարվել, և համակարգը կանգնել է բարեփոխումների ճանապարհին։

«Կարծում եմ՝ մեզ բարեփոխումների նոր փուլ է սպասում։ Հսկայածավալ աշխատանք է կատարվել, ինչը նպաստում է համակարգի հետագա կայացմանը»,- նշեց Բաղդասարյանը։

Գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին Հայաստանի նախագահի, ԱԱԾ, ԱԱԽ, Ազգային ժողովի, ԱԻՆ, Արդարադատության նախարարության մեդալներով։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: