477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Իտալացի մասնագետները վերականգնում են Սարյանի «Պարսկաստան» կտավը
17:48
01 Հուլիսի 2011

Իտալացի մասնագետները հայ գործընկերների հետ միասին մասնակցում են ականավոր հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի «Պարսկաստան» կտավի վերականգնման աշխատանքներին:

Վերականգնումն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության՝ 5 հազար եվրո ֆինանսավորմամբ` 1999 թվականին մեկնարկած Հայաստանում որմնանկարների և գեղանկարչության վերականգնման կենտրոնների ստեղծման իտալական «Պիլոտային ծրագրի» շրջանակներում։

«Իտալիայից բարձր որակավորման ռեստավրատոր նկարիչ Լուչիանա Բելիոտիի ժամանումը մեծ իրադարձություն է մեզ համար, և դա հնարավոր է դարձել «Պիլոտային ծրագրի» համակարգող Գայանե Կազնատիի ջանքերի շնորհիվ»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը՝ ընդգծելով իտալացի ռեստավրատոների բարձր պրոֆեսիոնալիզմը։

Նա նշեց, որ իտալացի վարպետների աշխատանքին հետևելիս նկատելի են դառնում հայ ռեստավրատորների բացթողումները։

Ըստ նրա՝ «Պարսկաստանը» տեմպերայով արված առաջին նկարն է, որը վերականգնվում է Հայաստանում, քանի որ այն գեղանկարչի աշխատանքների շարքում ամենից ավելի է տուժել։ «Դեռևս Սարյանի կենդանության օրոք նրա արվեստանոցի ջեռուցման խողովակը պայթել է, ինչը հանգեցրել է վարպետի հինգ գործերի վնասմանը, և 1963 թվականից դրանց նկատմամբ լուրջ մոտեցում չի եղել»,- ասաց Սարյանը։

«Յուրաքանչյուր նկար պետք է իր «հիվանդության պատմությունն» ունենա, սակայն Հայաստանում երկար ժամանակ նկարները վերականգնել է ով պատահի և ինչպես պատահի։ Ոչ պրոֆեսիոնալ միջամտությունը մեզ ստիպում է ռեբուսներ լուծել՝ ինչ է կատարվել (ռեստավրատորի կողմից) և ինչ տեսք է ունեցել բնագիրը»,- ասաց նա։

«Ինչ վերաբերում է յուղաներկով գործերին, ապա մենք Ազգային պատկերսրահին առընթեր Ռեստավրացիայի կենտրոն ունենք, որն արդեն աջակցել է 10 նկարների վերականգնմանը, սակայն տեմպերայով նկարած նկարների համար առայժմ պրոֆեսիոնալ նյութեր, միջոցներ և դպրոցներ չունենք»,- ավելացրեց Սարյանը։

Սարյանը նշեց, որ այսօր ռեստավրացիայի կարիք է զգում թանգարանում պահվող մոտ 25 նկար։

Իր հերթին Կազնատին հայտնեց, որ «Պարսկաստան» կտավն ամբողջովին վերականգնել անհնար է, բայց ռեստավրատորները կփորձեն անել առավելագույնը և պահպանել նկարի տեսքը երկար տարիներ։

«Մենք շատ մանրամասն ուսումնասիրել ենք կտավը Իտալիայում՝ CSG Palladio-ի կենտրոններում, քիմիական փորձաքննություն ենք անցկացրել,  լուսանկարներ արել՝ լույսի տարբեր անկյուններից, նաև ուլտրամանուշակագույնի տակ, որպեսզի նշենք բոլոր ամենափոքր վնասվածքներն ու որոշենք այն նյութերի քիմիական բաղադրությունը, որոնք հնարավոր է օգտագործել աշխատանքում»,- ասաց նա:

Մարտիրոս Սարյանը (1880-1972թթ.) 20-րդ դարի հայ գեղանկարչության խոշորագույն վարպետներից է, որը շարունակել է սիմվոլիզմի ավանդույթները։ Նա ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում (ներկայումս Դոնի Ռոստովի կազմում)։

1897թ.-ին ընդունվել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որն ավարտել է 1904թ.։ Նրա ուսուցիչների թվում այնպիսի հայտնի ռուս նկարիչներ են եղել, ինչպիսիք են Սերովը և Կորովինը։

Մինչև 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումը մեծ մասամբ բնակվել է Թբիլիսիում և Մոսկվայում, 1921թ.-ից հաստատվել է Երևանում։ Մասնակցել է «Երկնագույն վարդ» (1907թ.), ինչպես նաև «Ռուս նկարիչների միության» և «Արվեստի աշխարհի» ցուցահանդեսներին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: