478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանը նշում է աղբի թափոնի կրկնակի վերամշակման անհրաժեշտությունը
17:06
01 Հուլիսի 2011

Երևանի քաղաքապետարանը կարևորում է աղբի թափոնի կրկնակի վերամշակումը, ասաց Երևանի քաղաքապետարանի զարգացման ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը։

«Էներգամատակարարման ուղղվածությունը հաշվի առնելով՝ անկասկած, զարգացած տնտեսությամբ երկրներում ներկայումս գլխավոր շեշտադրումը կատարվում է աղբի թափոնների կրկնակի վերամշակման վրա»,- ուրբաթ ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ներսիսյանը փաստեց, որ Հայաստանը շատ է ետ մնացել կոշտ թափոնների կառավարման ժամակակից չափանիշներից։

Այդ կապակցությամբ նա հայտնեց, որ ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանում ներկայումս թափոնները պահեստավորվում են աղբի թափոնի չորս վայրերում, ընդ որում՝ ամենամեծը Նուբարաշենի աղբավայրն է, որն ապահովում է քաղաքի կարիքների շուրջ 85 տոկոսը։

Ներսիսյանի խոսքով՝ ներդրումները կիրականացվեն հենց այդ աղբավայրի  համար, քանի որ մյուս երեքն այլևս չեն շահագործվի։

Քաղաքապետարանի տվյալներով՝ Նուբարաշենի աղբավայր օրական բերվում է 650 տոննա աղբ, այն դեպքում, երբ Երևանում օրական մինչև 900 տոննա աղբ է կուտակվում։

Միաժամանակ, տարբեր գնահատականներով, Երևանից Նուբարաշենի աղբավայր համապատասխան կազմակերպությունների կողմից բերվող աղբի թափոնների տարեկան ծավալը կազմում է 250-300 հազար տոննա։

Ներսիսյանը նշեց նաև, որ աղբահանության խնդիրը շատ արդիական է ոչ միայն բնապահպանական կամ սանիտարական չափանիշների ապահովման տեսանկյունից, այլ նաև կարևոր է երկրի զարգացման համար պայմանների ձևավորման համատեքստում։

«Եթե հայացք նետենք նրան, թե ինչ վիճակում էր այդ ոլորտը 10-20 տարի առաջ Եվրոպայում և Արևմուտքում, ապա կհամոզվենք, որ բազմաթիվ պրոֆեսիոնալ կազմակերպությունների կողմից գավազդվող ալգորիթմը ժամանակի ընթացքում բավականին մեծ փոփոխություններ է կրել»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ աղբն այրելու տարբերակն այնքան էլ միանշանակ և դրական չէ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: