482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հարվարդի համալսարանը կհրատարակի հայ բանաստեղծ Մեծարենցի ստեղծագործությունները
16:29
01 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարվարդի համալսարանը կհրատարակի 19-րդ դարի հայ գրականության դասական Միսաք Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, հաղորդեց Հարվարդի համալսարանի Մեսրոպ Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Ջեյմս Ռասելը (James Russell)։

«Ներկայումս ես աշխատում եմ Մեծարենցի երկերի անգլերեն թարգմանության վրա։ Ցավոք, այդ հիանալի արևմտահայ բանաստեղծը գործնականում  անհայտ է արևմտյան ընթերցողին, բայց հույս ունենք լրացնել այդ բացը»,- ուրբաթ հայ լրագրողներին ասաց Ռասելը։

Ինչպես նշեց հայագետը, նրա թարգմանությամբ արդեն հրատարակվել է արևմտահայկական պոեզիայի մեկ այլ դասական Պետրոս Դուրյանի (1851-1872 թթ.) երկերի ժողովածուն։  

«Քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արևմտահայերեն լեզուն հայտարարել է ոչնչացման եզրին գտնվող լեզու, ես որոշեցի աստիճանաբար անգլերեն թարգմանել գրեթե բոլոր արևմտահայ գրողների ստեղծագործությունները»,- ավելացրեց նա։

Ռասելը հայտնեց նաև, որ 2012 թվականին Հարվարդի համալսարանում «Հին գինին նոր շշերում» խորագրով գիտաժաղով կանցկացվի, որը նվիրված է լինելու հայագիտության հին հարցերի նկատմամբ նոր մոտեցումներին։

Ջեյմս Ռասելը հայտնի ամերիկացի հայագետ է, նա ունի բազմաթիվ մենագրություններ, ուսումնասիրություններ  և հոդվածների հայագիտական թեմաներով, նաև անգլերեն է թարգմանել հայ բանաստեղծների, մասնավորապես՝ Եղիշե Չարենցի ստեղծագործությունները:

Միսաք Մեծարենցը (1886-1908) արևմտահայ քնարերգու բանաստեղծ է, ով իր կարճ կյանքի ընթացքում հրապարակել է բանաստեղծությունների երկու գիրք՝ «Ծիածան» և «Նոր երգեր» (երկուսն էլ՝ 1907 թվականին)։ Նրա պոեզիան մոտ է ռոմանտիզմին, նա իդեալականացնում է բնությունը և հակադրում այն ժամանակակից քաղաքային կյանքին։ Նրա ստեղծագործություններում զգալի տեղ է զբաղեցնում նաև սիրո թեման։

Մեծարենցի բանաստեղծությունները թարգմանել է Վալերի Բրյուսովը։ Նոր ժամանակի հայկական մյուս բանաստեղծների թարգմանություններին զուգընթաց նա ընդգրկել է Մեծարենցին «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անտոլոգիայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: