481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանին բաժին է հասնում Հայաստանի հունվար-մայիսի արտաքին ապրանքաշրջանառության մեկ հինգերորդը
12:37
01 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանին բաժին է հասել Հայաստանի հունվար-մայիսի արտաքին ապրանքաշրջանառաության 20,7 տոկոսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը նախկինի պես ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկերների շրջանում: ԱՊՀ երկրներին բաժին է ընկել ՀՀ ողջ արտաքին առևտրաշրջանառության 28,2%-ը, իսկ ԵՄ երկրներին՝ 33,1%-ը:

Այս տարվա հինգ ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 24,6 տոկոսով և կազմել շուրջ 425,5 միլիոն դոլար:

Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է շուրջ 66 մլն դոլար (Հայաստանի ողջ արտահանման 13,5 տոկոսը)՝ 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 38,9 տոկոսով:

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 359,6 մլն դոլար՝ արձանագրելով 11,1 տոկոսի աճ։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ընդհանուր ներմուծման ծավալը կազմել է 282,9 մլն դոլար (17,4 տոկոսի աճ) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 18% -ը։

Հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության համախռն ծավալը, 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեամտ, ավելացել է և կազմել շուրջ 2,1 մլրդ դոլար: Միաժամանակ արտահանման ծավալը կազմել է շուրջ 487,7 մլն դոլար, ներկրման ծավալը՝ 1569,9 մլն դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: