478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին
11:39
01 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին Երևանում, հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հերթական հանրահավաքի անցկացման ամսաթվի մասին որոշումը ընդունվել է ցուցարարների ցանկությամբ: Տեր-Պետրոսյանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել կամ օգոստոսի 1-ին կամ սեպտեմբերի առաջին տասնօրյակում: Ցուցարարներից շատերը արտահայտվել են օգոստոսի 1-ին հանրահավաքի անցկացման օգտին:

Տեր-Պետրոսյանը նաև հայտարարել է, որ «խելամիտ ժամկետն» այն բանի համար, որպեսզի Հայաստանի իշխանությունները վերջապես որոշեն ընդդիմության հետ նստել բանակցությունների սեղանին, կլրանա այս տարվա սեպտեմբերի սկզբին:

«Եթե մինչև սեպտեմբեր ներկայիս իշխանությունները ոչինչ չձեռնարկեն, ապա մենք արդեն կպահանջեք ոչ թե արտահերթ ընտրությունների անցկացում, այլ Սերժ Սարգսյանի (ՀՀ նախագահ) և կառավարության հրաժարականը», - հայտարարել է նա:

Տեր-Պետրոսյանը նաև չի համաձայնել Սերժ Սարգսյանի դիրքորոշման հետ, որի համաձայն՝ իշխանությունները պատրաստ են երկխոսության, այլ ոչ թե բանակցությունների:

«Երկխոսությունն ու բանակցությունները հոմանիշներ են, և եթե կա գոնե մեկ տարբերություն, ապա այն կայանում է նրանում, որ երկխոսությունը երևույթի բովանդակությունն է, իսկ բանակցությունը՝ նրա ձևը», - ավելացրել է նա:

Նրա խոսքերով՝ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը կարող է լինել միայն հավասար պայմաններով:

«Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեև քաղաքական տեսակետից շահի։ Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը։ Իսկ մեծ հաշվով՝ մենք բոլորս, այսինքն երկիրն ու ժողովուրդը», - ասել է Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի առաջնորդը ընդգծեց, որ երկխոսությունը պետք է ընթանա միայն գլխավոր հարցերի՝ առաջին հերթին արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, նա հավելեց, որ ՀԱԿ-ը խնդրարկու չէ: «Տարբեր պաշտոնյաների մոտ ՀԱԿ-ին ուղարկելը սխալ է», - ասել է նա:

Միաժամանակ Տեր-Պետրոսյանը ձեռնպահ է մնացել Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների Կազանում կայացած հանդիպման շուրջ մեկնաբանություններից՝ պարզաբանելով, որ նրա կարծիքով՝ Կազանում շատ լուրջ հարցեր են քննարկվել, որոնք գաղտնի են պահվում: «Այս կապակցությամբ կարտահայտեմ իմ դիրքորոշումը միայն այն բանից հետ, երբ ամեն ինչ պարզ կդառնա», - ավելացրել է նա:

Որոշ տվյալների համաձայն՝ հինգշաբթի Ազատության հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնց թիվը շատ ավելի քիչ է եղել մայիսի 31-ին կայացած ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքի ժամանակ գրանցված մարդկանց թվից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: