477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ-ն կորցրել է ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ուղիով կարգավորելու վերջին հնարավորությունը
19:38
30 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կազանյան հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ-ի՝ ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ուղիով կարգավորելու վերջին հնարավորությունն էր, սակայն ոչ վերջինը հակամարտության կողմերի համար (Հայաստանի և Ադրբեջանի), կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը։

«ԵՄ-ն փորձում է օժանդակություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և դրա առանձին ներկայացուցիչներ հանդես են գալիս ՄԽ անդամների փոխարինման և այս հարցում մարտավարության փոփոխության հայտարարություններով»,- ասաց Գիրագոսյանը։

Նա նշեց, որ Կազանի հանդիպման հետ մեծ ակնկալիքներ են կապվել՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների անձնական ավանդը, սակայն դրանք չարդարացան։

Փորձագետի խոսքով՝ այդ հանդիպման կազմակերպման համար երկու նպատակ կար, առաջին՝ ռազմական գործողությունների վերսկսման վտանգն Ադրբեջանի կողմից, ինչի կապակցությամբ միջազգային հանրությունը ճնշում է գործադրել հակամարտության կողմերի վրա, երկրորդ՝ սկզբում նախատեսվում էր կազանյան հանդիպմանը խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման համաձայնագրի ստորագրում։

«Սակայն ծրագրերը փոխվեցին, և քննարկմանը ներկայացվեցին Մադրիդյան սկզբունքները, որոնք չեն բավարարում հակամարտության կողմերին»,- ասաց նա։

Այս համատեքստում Գիրագոսյանն ավելացրեց, որ ադրբեջանական կողմը նույնպես անկանխատեսելի է իրեն պահել՝ սկզբում հայտարարելով զիջումների պատրաստակամության մասին, իսկ այնուհետև փոխելով իր դիվանագիտական մարտավարությունը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատերազմի իր պահանջներով իրեն փակուղի է մտցրել և զրկել է ինքն իրեն հակամարտության կարգավորման հարցում դիվանագիտական ճկունության դրսևորման հնարավորությունից։

«Այսօր աշխարհում կա միայն մեկ երկիր, որը չի գիտակցում իր պարտությունը պատերազմում, և այդ երկիրն Ադրբեջանն է»,- ասաց նա։

Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանի համար կարևոր էր ոչ այնքան կազանյան հանդիպումը, որքան ադրբեջանի Զինված ուժերի օրը, երբ նրանք կարողացան ցույց տալ իրենց հզորությունը և ռազմական ներուժի ավելացման մտադրությունը։

Միաժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանի պատասխան քայլն ըստ արժանվույն էր. նա առաջին անգամ ցույց տվեց հանրապետությունում արտադրված անօդաչու թռչող սարքերը, որոնք Ադրբեջանը ներկրում է Իսրայելից, ինչպես նաև ցանկություն հայտնեց ձեռք բերել «Սմերչ» կրակահերթի համակարգեր, որոնցից յուրաքանչյուրն արժե 12 մլն դոլար։

Գիրագոսյանը կարծում է, որ Ադրբեջանը երբեք պաշտոնական մակարդակով պատերազմ չի հայտարարի, սակայն Հայաստանի համար վտանգն այն է, որ նրա մրցակիցը թույլ է և անկանխատեսելի։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: