486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ռազմավարական պաշտպանական վերանայման գործընթացն իր նպատակին հասել է. Օհանյան
18:57
30 Հունիսի 2011

Շուրջ երկու և կես տարի տևած ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը հասավ իր նպատակներին, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

 

«Ռազմավարական վերանայման հիմնական նպատակն էր ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման և բյուջետավորման աշխատանքների տրամաբանական կապը»,- ասաց Օհանյանը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստի ընթացքում:

«Ներկայումս մենք անցել ենք ռազմավարական պաշտպանական վերանայման արդյունքների իրականացման փուլին, ինչը նախատեսում է նախագահի կողմից հաստատված Հայաստանի Զինված ուժերի զարգացման ծրագրի կատարումը։ ԶՈՒ զարգացման ծրագիրն ուղղված է հայկական Զինված ուժերի երկարաժամկետ և կայուն զարգացմանը, ԶՈՒ զինումն ու սպառազինումը կհամապատասխանեցվեն առկա խնդիրներին»,- ավելացրեց նա։

Օհանյանը կարևորեց որակական, և ոչ թե քանակական ցուցանիշներին հասնելը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարծում է, որ այդ գործընթացը շատ ուշագրավ է եղել Հայաստանի պատմության մեջ, քանի որ պետական բոլոր համապատասխան գերատեսչությունների ջանքերն ուղղված են եղել երկրի անվտանգության համակարգի համապատասխանեցմանը Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին։

«Կարծում եմ, որ այս աշխատանքների իրագործումը 21-րդ դարի պահանջն էր, քանի որ միայն ռազմական, դիվանագիտական, տեղեկատվական և տնտեսական ներուժի համադրման միջոցով մենք կարող ենք ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- ասաց նա։

Նախարարը հայտնեց, որ ռազմավարական պաշտպանական վերանայման ընթացքում երկրի համար առկա վտանգներ են վերհանվել, ինչպես նաև մշակվել են հնարավոր զարգացումների սցենարներ այդ վտանգների իրականացման դեպքում։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր հերթին ելույթում կարևորեց պաշտպանության ռազմավարական վերանայումը զինված ուժերի կարողությունների ընդլայնման ու կատարելագործման տեսանկյունից:

«Ռազմավարական պաշտպանական վերանայման կարևորությունը պայմանավորված է, նախևառաջ, Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով։ Արտաքին սպառնալիքները մեզ պարտավորեցնում են ունենալ կայուն, մրցունակ, տեխնիկապես լավ զինված և մարտունակ բանակ»,- ասաց Բաղդասարյանը։

Նա հավելեց նաև, որ ռազմավարական պաշտպանական վերանայման գործընթացը երկրի նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի մշտական ուշադրության կենտրոնում է։

Միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստի ժամանակ տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամները և հայաստանյան ու միջազգային փորձագետները Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի համատեղ հրամանով պարգևատրվեցին շնորհակալագրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: