478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը Հայաստանի կողմից զիջումների չի հանգեցնի. նախագահի ներկայացուցիչ
15:48
30 Հունիսի 2011

Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը չի հանգեցնի Հայաստանի կողմից ռազմավարական զիջումների, ասաց Ազգային Ժողովում Հայաստանի նախագահի մշտական ներկայացուցիր Գառնիկ Իսագուլյանը։

«Եթե Ադրբեջանի նպատակն է բանակցությունների երկարաձգման միջոցով ստիպել Հայաստանին զիջումների գնալ ռազմավարական հարցերի շուրջ, ապա Ադրբեջանի ջանքերը զուր են։ Հայաստանն առայսօր գնացել է հնարավոր բոլոր զիջումների։ Մենք հասել ենք այն սահմանին, որից հետո արդեն կասկածի տակ կդնենք հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Իսագուլյանը։

Խոսելով ռազմավարական անընդունելի զիջումների մասին՝ նախագահի ներկայացուցիչը նշեց որոշ շրջանակներում պտտվող խոսակցություններն Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ որոշ շրջանների հավանական վերադարձի վերաբերյալ։

Նա ընդգծեց, որ այս հարցը դեռևս չի արձանագրվել որևէ փասատթղթում, և կասկած հայտնեց հետագայում դրա պաշտոնական ամրագրման առնչությամբ։

Իսագուլյանը նշեց, որ անցյալում մեծահոգի հաղթողի դիրքից հանդես եկող Հայաստանի յուրաքանչյուր զիջումից հետ Ադրբեջանի դիրքորոշումն ավելի էր կոշտանում։ Մասնավորապես, նա նշեց Ղարաբաղի դուրսբերումը բանակացային գործընթացից, ինչի արդյունքում Բաքուն սկսել է Հայաստանը միջազգային հանրությանը որպես ագրեսոր ներկայացնել։

Որպես լրացուցիչ զիջումներ նա նշեց նաև հայկական հասարակությունում ռազմական հռետորության բացակայությունը և Հայաստանի կողմից Ղարաբաղը չճանաչելը, ինչի մասին ստրասբուրգյան իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը, և որը սխալ է մեկնաբանվել մի շարք հայկական ԶԼՄ-ներում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: