485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ծիրանը տարբերվում է հիանալի համով, սակայն զիջում է տեսքով. IFAD ներկայացուցիչ
15:20
30 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ծիրանը տարբերվում է համային բարձր որակներով, սակայն զիջում է այլ որակներով, այդ թվում նաև արտաքին տեսքով, տեղեկացրեց IFAD-ի և  Հայաստանի համատեղ ծրագրերի համակարգող գրասենյակի արտաքին կապերի մասնագետ Ալեքսանդր Քալանթարյանը:

«Մեր ծիրանը լավն է, սակայն տեղական շուկայի համար, այն պետք է զարգացնել, սակայն միջազգային շուկա դուրս գալու համար հարկավոր է նոր տեսակներ ներմուծել՝ չկորցնելով համային որակները», - ասաց նա:

Քալանթարյանը նշեց ծիրանի աճեցման մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ հունիսի 20-24-ը Հայաստանում կազմակերպվել էր Այգեգործների միջազգային միության համաժողովը, որը նվիրված էր ծիրանի աճեցման հարցերին, որին մասնակցեց 83 գիտնական տարբեր երկրներից, այդ թվում նաև 50 մասնակից Հայաստանից:

Քալանթարյանի խոսքով՝ համաժողովի ընթացքում ներկայացվեցին ծիրանը արմատակալով պատվաստելու, հակակարկտային կայանների տեղադրման մասին առաջարկները, քանի որ կարկուտը պտղի համար ամենամեծ ռիսկն է, ինչպես նաև՝ ոռոգման կաթիլային համակարգի ներդրման առաջարկները: Քալանթարյանը կարևորում է ծիրանի աճեցման հարցում մտածելակերպի փոփոխությունը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը:

Նա նշեց, որ համաժողովը բավականին մասնագիտացած էր, այդ պատճառով որպես օգնություն ֆերմերներին կտրամադրվի ձեռնարկ, որում մատչելի ձևով կներկայացվեն ծիրանի աճեցման մեթոդներն ու մոտեցումները, որոնք առաջարկել են գիտնականները համաժողովի ընթացքում:

Քալանթարյանի խոսքերով՝ հայկական ծիրանն արդեն ձևավորված ապրանքատեսակ է, որից հարկավոր է օգտվել: «Ինքս բազմիցս ականատես եմ եղել այն փաստին, երբ Մոսկվայում վաճառվել է Միջին Ասիայից, Թուրքիայից և Հունաստանից բերված ծիրան՝ «հայկական» մակագրումով, այն դեպքում, երբ Հայաստանում ծիրանը դեռ չի հասել», -  ասաց նա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերի անվտանգության պետական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանն այսօրվա դրությամբ արտահանել է 1380 տոննա ծիրան, որի շուրջ 15 տոկոսն արտահանվում է Վրաստան, իսկ արտահանման հիմնական ծավալը բաժին է հասնում Ռուսաստանին: Փորձագիտական տվյալների համաձայն՝ այս տարի ծիրանի բերքը կկազմի շուրջ 20 հազար տոննա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։