478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը զարգացնում է իր ռազմական ներուժն ադրբեջանական սպառնալիքներին համաչափ. ԱԱԽ
11:11
30 Հունիսի 2011

Հայաստանը զարգացնում է սեփական ռազմական ներուժն ադրբեջանական սպառնալիքներին համաչափ, կարծում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Մենք ադրբեջանական ռազմատենչ հռետորականությանը վերաբերվում ենք ոչ թե հումորով, այլ ամենայն պատասխանատվությամբ, և Հայաստանի զինված ուժերը գտնվում են մշտական կատարելագործման գործընթացում», - ասել է Բաղդասարյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանում ընդունվել է Ռազմական տեխնիկայի և սպառազինության զարգացման 2011-2015թթ.-ի պետական ծրագիրը, որը ոչ միայն նախատեսում է ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրում, այլև ազդակ է հաղորդում երկրում սեփական ռազմական արդյունաբերության զարգացմանը:

«Այս համատեքստում հարկավոր է նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված փաստաթուղթը, որի համաձայն, ՌԴ-ն ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ իր վրա է վերցնում սահմանների պահպանումն ու Հայաստանի անվտանգության ապահովումը: Ռազմական ոլորտում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը զգալիորեն խորացվել է, և ռազմարդյունաբերական ոլորտում փաստաթղթի ստորագրման արդյունքում առաջիկայում Հայաստանում կստեղծվի մոտավորապես 9 համատեղ ձեռնարկություն ռազմարդյունաբերական ոլորտում», - նշել է ԱԱԽ քարտուղարը:

Բաղդասարյանը նշել է նաև Հայաստանում արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի բարձր որակը:
«Մեր անօդաչու ինքնաթիռները, որոնք արդեն ցուցադրվել են, արժանացել են բավականին բարձր գնահատականի», - ընդգծել է նա:-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: