480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ լեռնագնացները մտադիր են նվաճել Իրանի ամենաբարձր գագաթը
13:59
29 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) հունիսի 30-ին մեկնում է Իրան` վերելք կատարելու այդ երկրի բարձրագույն լեռը` Դեմավենդը, որի բարձրությունն է 5671 մետր, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունը:

«Վերջին 15 տարիների ընթացքում  պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունից թիմային ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Սա առաջին և լուրջ փորձն է վերականգնելու հայկական լեռնագնացության ավանդույթները»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայկական թիմն Իրան կմեկնի Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով։

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան իր գործունեությունը սկսել է 2011 թվականի մարտի 1-ից: Ֆեդերացիայի նպատակներն են երկրում լեռնային սպորտաձևերի զարգացումը, երիտասարդության ներգրավումը ակտիվ հանգստին, Հայաստանի ներկայացումը միջազգային ալպինիստական կառույցներում: Ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը:

Հայաստանում ալպինիզմի ակտիվ զարգացումը նկատվեց անցած դարի 30-ական թվականներին: 1935 թվականին Հայաստանի ամենաբարձր կետը` Արագած լեռը, միաժամանակ բարձրացավ 1000 մարդ:

Այդ միջոցառման ղեկավարը Վահրամ Դարյանն էր, որի ուժերով և նվիրվածությամբ 1950 թվականին Հայաստանում ալպինիզմով զբաղվողների թիվը հասավ 1500 –ի: Այդ ցուցանիշը մինչ այսօր էլ չի գերազանցվել:

50-60-ական թվականներին հայկական ալպինիզմն ըստ արժանվույն ներկայացրեցին Խորհրդային Միության հայտնի լեռնագնացներ՝ սպորտի վաստակավոր վարպետ Իվան Գալուստովը, սպորտի վարպետներ Սերգեյ Հարությունյանը, Ալբերտ Հակոբյանը, Աղվան Չատինյանը։ Առաջին երեքն արդեն կենդանի չեն, իսկ Աղվան Չատինյանն այսօր էլ դասավանդում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստւտուտում։ Նա առաջվա պես առույգ և էներգիայով լի է։ Իր անունը Չատինյանը ոսկե տառերով է գրել խորհրդային լեռնագնացության պատմության մեջ՝ 1961 թվականին վերելք կատարելով «Ուշբայի Խաչ» երթուղով։

1984 թվականին Երևանում բացվեց լեռնագնացների «Արագած» հայկական ակումբը, որի տնօրեն դարձավ Ռուբեն Հարությունյանը։ 1986 թվականին ալպինիզմի հայկական թիմն առաջին, և, ցավոք, վերջին անգամ մասնակցեց ԽՍՀՄ առաջնությանը ժայռային կարգում։ Նվաճելով Ֆանյան լեռների «4200» գագաթը՝ լեռնագնացների քառյակը՝ Հայկ Տոնոյանը, Գրիգորի Տատուրյանը, Գագիկ Խաչատրյանը և Վալերի Վարդանյանը, զբաղեցրեցին երկրի առաջնության պատվավոր վեցերորդ տեղը։ Սա չափազանց լավ ցուցանիշ էր՝ հաշվի առնելով, որ մրցակիցները խորհրդային բազմաթիվ հանրապետությունների թիմեր էին, որոնք ԽՍՀՄ առաջնությունների մասնակցությունների մեծ փորձ ունեին։

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում լեռնագնացությունն անկում ապրեց, «Արագած» լեռնագնացների ակումբը լուծարվեց։

Չնայած ֆինանսական խնդիրներին՝ Հայաստանի լեռնագնացները չէին կորցնում կապը նաև բարձր լեռների հետ։ Առանձին անձանց հաջողվում էր բարձրանալ ոչ միայն Էլբրուս և Կազբեկ, այլ նաև Ալպերի Մոնբլան և նույնիսկ Հիմալայների Ամա Դաբլամ լեռները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։