478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևորում է Եվրոպայի հետ համագործակցությունը և մարզերի ժողովրդավարության ամրապնդումը
13:31
29 Հունիսի 2011

Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Ակտուալ հարցերի կոմիտեի նիստն է անցկացվել չորեքշաբթի Երևանում։

«Կոմիտեի նիստը Երևանում անցկացնելու մեր հրավերը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մեջ եվրոպական համագործակցության և տեղական ժողովրդավարության ամրապնդման գերակայությունների ոգուն, և Եվրոպայի խորհրդի հետ մեր շարունակական համագործակցության ու գործընկերության համատեքստում է»,- ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նիստի բացման ընթացքում։

Գևորգյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է միջտարածաշրջանային կապերի ամրապնդումը՝ օգտագործելով ԵԽ համապատասխան կառույցների հնարավորությունները։ Նա ընդգծեց, որ Եվրոպայի Խորհրդի կառույցները հնարավորություններ են ստեղծում ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման համար։

Փոխվարչապետն ասաց, որ 2011 թվականին նշվում է Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի 15-ամյակը։ «Այս տարին հոբելյանական է մեզ համար մի քանի առիթով. մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը, Հայաստանում տեղական ինքնակառավարման 15-ամյակը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 10-ամյակը»,- ասաց նա։

Գևորգյանը նաև բարձր գնահատեց ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությւոնների կոնգրեսի Հայկական պատվիրակության ղեկավարի Ակտուալ հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակումը։

«Սա Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցության զարգացման լրացուցիչ հնարավորություններ կստեղծի»,- ասաց նա։

ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Ակտուալ հարցերի կոմիտեն զբաղվում է սոցիալական համախմբվածության, կրթության, մշակույթի եւ կայուն զարգացման խնդիրներով, ինչպես նաեւ սահմանում է տեղական եւ տարածքային իշխանությունների դերը` հանրության առջև ծագող հիմնական մարտահրավերների դեպքում:

Նիստի ընթացքում մասնավորապես կքննարկվեն հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը և Ստրասբուրգում հոկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում ներկայացվելիք զեկույցները:

Նիստին ներկա են եղել Ակտուալ հարցերի կոմիտեի նախագահ Էմին Երիցյանը, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Գագիկ Բաղդասարյանը, ԵԽ ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Շվեդիայից և Եվրոպայի այլ երկրներից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: