486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բանկային քարտերի զեղծարարություններ կատարելու մեջ կասկածվողին մեղադրանք է ներկայացվել
20:00
28 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է Մ. Թումասյանի կողմից բանկային քարտերի և հաշվեհամարների հետ կապված տարատեսակ զեղծարարությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ  Մ. Թումասյանը 2008 թվականի սեպտեմբերի սկզբներին, գտնվելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, համացանցային շփումների ընթացքում ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզվածª «Loader» կեղծանուն օգտագործող անձնավորության հետ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ԱՄՆ «Citibank» բանկի կողմից թողարկված բանկային քարտերի մագնիսական ժապավենների վրա գրառված տեղեկությունները՝ բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու և «Citibank» -ի ԱՄՆ-ում գործող բանկոմատներից գումարներ հափշտակելու համար :

Նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի անդամները տևական ժամանակ՝ 2008 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսը գործել են տարբեր պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Մեքսիկայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքներում, կապ պաշտպանել համացանցի միջոցով և «Citibank»-ի և «7-11» ցանցի խանութների բանկոմատներից Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում  2008 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կանխիկ փողի տեսքով գողացել են առնվազն 134.178.839 ՀՀ դրամին համարժեք 436.500 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար:

Մ. Թումասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գողություն), 203 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  (կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը), 190 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը) և 38-325 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: