486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս փորձագետները նշում է ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման անհեռանկարայնությունը
17:14
28 Հունիսի 2011

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին նվիրված եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամրջին մասնակցած ռուս փորձագետները նշել են ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման փորձերի բացարձակ անհեռանկարայնությունն ու վտանգավոր լինելը։

«Միջնորդների խնդիրը հակամարտության ռազմական լուծումը կանխելն է։ Սա նրանց հիմնական խնդիրն է, հենց դրան են նրանք ձգտում, և Ռուսաստանի համար դա ամենակարևորն է։ Ինչ վերաբերում է պատերազմին, ապա դրանից կտուժեն բոլոր մասնակիցները, ընդ որում լրջորեն կտուժեն», - կարծում է Կասպյան համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Միխեևը։

Նրա խոսքերով՝ խոսքը լուրջ վնասների մասին է լինելու, իսկ «միանշանակ և փայլուն հաղթանակ» կողմերից որևէ մեկը չի ունենա։ «Պատերազմը գրեթե հաստատ կապակայունացնի ներքաղաքական իրավիճակը և Ադրբեջանում, և Հայաստանում և մեծ խնդիր կլինի ողջ տարածաշրջանի համար», - ասաց Միխեևը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժյեի հետազոտական  կենտրոնի գիտաաշխատող Անդրեյ Արեշևն իր հեթին նշեց, որ նոր պատերազմը կհանգեցնի սարսափելի հետևանքների։

Նա հույս հայտնեց, որ Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում գիտակցում են, որ «լոկալ պատերազմում կենդանի ուժի կորուստները կլինեն հսկայական և ճակատագրական կողմերի համար»։

«Ինձ թվում է, որ դա զսպող գործոն է։ Թվում է, որ ռազմական ուղու միջոցով ստեղծված իրավիճակը լուծելու փորձերը բացարձակապես հակաարդյունավետ են, և հարկավոր է փոխզիջումային ուղիներ փնտրել», - ասաց Արեշևը։

Նրա կարծիքով՝ այսօր մասշտաբային արյունահեղության առաջացմամբ չշահագրգռված ուժերի մոտ որոշակի կայունացնող ուժի իրական պահանջարկ կա, որն ի վիճակի է վերջ դնել աշխարհաքաղաքական փորձերին կամ գոնե մտցնել դրանք որոշակի շրջանակների մեջ, որոնք չեն սպառնի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքերի, «քանի որ Ղարաբաղում հակամարտության վերսկսումը կարող է սարսափելի հետանքներ ունենալ»։

«Այստեղ հնարավոր են անվտանգության տարբեր կոմբինացիաներ և համակարգեր, որոնք այլընտրանք են ամերիկացիների առաջարկներին։ Կարելի է խոսել Իրանի, Չինաստանի մասին, որը բավականին ակտիվ կերպով է նայում Անդրկովկասին՝ Հայաստանին և Ադրբեջանին, և բավականին լավ կերպով ներկա է Իրանում, նկատի ունեմ, առաջին հերթին, էներգետիկ ոլորտը», - ասաց Արեշևը։

Նրա խոսքերով՝ այս կամ այն աշխարհաքաղաքական փորձերի հետևանքները Չինաստանի համար ակնհայտ են։ «Այստեղ հիմք կա եվրասիական գերտերությունների համագործակցության համար, որոնք շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ», - ասաց Արեշևը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։