483.99
+0.13
574.4
+1.51
8.28
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Միայն Ղարաբաղի հետ Ադրբեջանի ուղղակի բանակցությունները թույլ կտան հասնել կարգավորման. քաղաքագետ
15:29
28 Հունիսի 2011

Միայն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ուղղակի բանակցությունները թույլ կտան հասնել ղարաբաղյան հարցի կարգավորման, երեքշաբթի ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ հանդիպման արդյունքներին նվիրված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Կազանի հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում երկրի ղեկավարները արձանագրել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը:

«Միայն Ղարաբաղի հետ Ադրբեջանի ուղղակի բանակցությունները երկկողմ կարգով թույլ կտան լուծել զիջումների հարցն ու կարգավորման այլ հարցերը: Առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել», - ասաց Բեքարյանը:

Ինչպես կարծում է քաղաքագետը, հարկավոր է բանակցային գործընթացը վերադարձնել ռացիոնալ հուն, որն իրենից ներկայացնում է Ադրբեջան-ԼՂՀ ձևաչափի բանակցություններ և նրանց տալ որոշ ժամանակ՝ 2-3 տարի՝ կոնսենսուսի հասնելու նպատակով, որը և վերջնական որոշումը կլինի:

Նրա խոսքերով՝ Հայաստանն իր հերթին պետք է հանդես գա Ղարաբաղի ցանկացած որոշումը հավանության արժանացնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ:

«Եթե այդ ժամանակաշրջանի ընթացքում կողմերը կոնսենսուսի չհանգեն, ապա հարկավոր է ճանաչել Ղարաբաղն ու փակել այս հարցը», - ասաց Բեքարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։
14:55
24 Նոյեմբերի 2017
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը (ՖՈՏՈ)
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։