478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանցիները կարող են մետրոյի ժետոններ գնել առանց սահմանափակման. մամուլի ծառայություն
12:58
27 Հունիսի 2011

Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կարող են մետրոյի ժետոններ գնել առանց սահմանափակման, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայության ղեկավար Նինել Վարդանյանը։

Վերջին մի քանի օրվա ընթացքում «Նովոստի-Արմենիա» գործակալությունը երևանցիներից բողոքներ էր ստանում, որ մետրոպոլիտենի դրամարկղերում մեկ-երկու ժետոնից ավելի չեն վաճառում, ինչը կարող է կապված լինել հուլիսի 1-ից մետրոյի ժետոնների կրկնակի թանկացման հետ։

«Եթե դրամարկղի աշխատակիցը հրաժարվում է վաճառել երկու ժետոնից ավելի, ապա հարկավոր է դիմել կայարանի պետին, և խնդիրը միանգամից կլուծվի», - ավելացրեց նա։

Վարդանյանի հետ զրույցից հետո «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը փորձել է մետրոյի կայարաններից մեկում գնել չորս ժետոն, սակայն դրամարկղի աշխատակիցը հրաժարվել է վաճառել մեկից ավել ժետոն՝ պատճառաբանելով, թե բանավոր ցուցումներ է ստացել։

Ավելի ուշ մետրոպոլիտենի մամուլի ծառայության ղեկավարն անձամբ կապվել է գործակալության հետ և հայտարարել, որ խնդիրը լուծված է, և կարելի է անսահմանափակ քանակությամբ ժետոններ գնել։ «Այս ամենն ինքնագործունեություն էր, հարցն արդեն լուծվել է», - ասաց նա։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին, որ մետրոպոլիտենի տնօրենի հետ զրույցի ընթացքում ինքը անձամբ հավաստել է, որ ժետոնների վաճառքի սահմանափակման վերաբերյալ որևէ պաշտոնական ցուցում չի տրվել։

Երևանի մետրոյում հուլիսի 1-ից ժետոնները կթանկանան կրկնակի անգամ՝ 50 դրամից (շուրջ 0,13 դոլար) դառնալով 100 դրամ (շուրջ 0.26 դոլար)։

Երևանի քաղաքապետարանը, որի ենթակայության տակ է գտնում մետրոպոլիտենը, պնդում է, որ գործող սակագինը բավարար չէ մեկ ուղևորի տեղափոխման իրական ծախսերը հոգալու համար (2011 թ.-ի առաջին եռամսյակում մեկ մեկ ուղևորի տեղափոխման ծախսերը կազմում էին 160 դրամ (գրեթե 0,43 դոլար), որոնցից 110 դրամը (շուրջ  0,29 դոլար)  սուբսիդավորում է պետությունը։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան  մետրոպոլիտենը հիմնվել է 1981 թվականին, ներկայումս գործում են մետրոյի հինգ կայարաններ։ Մետրոպոլիտենի բոլոր գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 13,4 կիլոմետր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: