481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ղեկավարը կարևորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը
10:30
27 Հունիսի 2011

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, մեկնաբանելով մայիսի 24-ին Կազանում կայացած եռակողմ հանդիպումը, կարևորել է ղարաբաղյան խնդրի համապարփակ, խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերի շարունակությունը, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Մայիսի 24-ին Կազանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում ղարաբաղյան խնդրի հարցում էական առաջընթաց ձեռք չի բերվել: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ Կազանի հանդիպումը չդարձավ բեկումնային Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:

«Ողջունում եմ մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերմանն ուղղված ջանքերը, որոնց լուծումը կնպաստի պայմանների ստեղծմանը՝ հիմնարար սկզբունքների հաստատման համար: Հուսով եմ, որ մնացած հարցերի շուրջ աշխատանքները կշարունակվեն՝ հակամարտության կարգավորման ուղին հաստատելու համար», - նշել է Աժուբալիսը:

Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ-ն, այդ թվում նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջոցով պատրաստ է աջակցել և լրացնել եռակողմ մակարդակով և ԵԱՀԿ ՄԽ նշանաբանի ներքո համանախագահների կողմից ձեռնարկվող ցանկացած ջանք՝ Հարավային Կովկասում առճակատմանն ու անկայունությանը վերջ դնելու համար:

Աժուբալիսն ընդգծել է հրադադարի ռեժիմի և վստահության ամրապնդմանն ուղղված հետագա միջոցների ամրապնդման անհրաժեշտությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ՝ նշելով, որ նա այդ հարցերը քննարկել է մարտին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում:

«Կոչ եմ անում առաջնորդներին պահպանել 2010 թ.-ի հոկտեմբերի Աստրախանում և այս տարվա մարտին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում նաև շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննության հարցում և ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից», - նշել է նա:

Կազանի գագաթնաժողովի արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը:

Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար»:

Նրանք բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: