480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Թմրամոլների միջին տարիքը Հայաստանում 30-35 տարեկան է կազմում. փորձագետ
16:51
24 Հունիսի 2011

Թմրամոլների միջին տարիքը Հայաստանում կազմում է 30-35 տարեկան, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում «Հարավային Կովկասում (SCAD) թմրամիջոցների հակազդման ծրագրի» ղեկավար Գրիգորի Մալինցյանը։

«Հայաստանում թմրանյութերից կախվածություն ունեցողների իրական թիվը, Հարավային Կովկասում անցկացված տարբեր հետազոտությունների համաձայն, տատանվում է 3,61 հազարից մինչև 5 հազար։ Իսկ երբևէ թմրանյութ փորձած անձանց ընդհանուր թիվը կազմում է 104 հազար մարդ»,- ասաց Մալինցյանը։

Նրա խոսքով՝ վերջերս թմրամոլների քրեական հետապնդումը չեղյալ հայտարարելը նախատեսող օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, Հայաստանում  նարկոդիսպանսեր բուժման նպատակով դիմած հիվանդների թվի աճ է նկատվում։

«Եթե 2009 թվականին հաշվառված է եղել 1717 թմրամոլ, որոնցից բուժման կուրս են անցել 257-ը, ապա 2010 թվականին գրանցվել է թմրանյութերից կախվածություն ունեցողների թվի աճ 60 տոկոսով՝ մինչև 2757 մարդ, ընդ որում՝ բուժում են անցել 359-ը»,- ասաց Մալինցյանը։ Համեմատության համար նա հայտնեց, որ 2002 թվականին բուժում է ստացել ընդամենը 21 հիվանդ։

Նա միաժամանակ նշեց, որ թմրանյութերից կախվածության դեմ բուժման կուրս անցած հայ քաղաքացիների միայն 5-10 տոկոսն են լիարժեք կյանքի վերադառնում, «եթե, իհարկե, հասարակությունը թույլ է տալիս»։

«Գործատուները չեն ցանկանում աշխատանքի ընդունել այնպիսի մարդկանց, ովքեր թեկուզ անցյալում, բայց խնդիրներ են ունեցել թմրանյութերի և ալկոհոլի հետ»,- ասաց Մալինցյանը՝ ընդգծելով, որ Եվրոպայում նման մարդիկ համախմբվում են և փորձում են միասնական ջանքերով ինտեգրվել հասարակությանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանը պետք է ակտիվացնի համագործակցությունը միջազգային կառույցների հետ թմրանյութերի և նարկոտրաֆիկի դեմ պայքարում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։