483.01
-0.2
590.82
-1.55
8.56
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է «Դաշնակցություն» կուսակցության ընդհանուր ժողովը
13:50
24 Հունիսի 2011

Դաշնակցության 31-րդ ընդհանուր ժողովն ուրբաթ մեկնարկել է Երևանում՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:

«ՀՅԴ-ի ընդհանուր ժողովը կուսակցության կազմակերպչական կառույցի բարձրագույն և կարևորագույն ժողովն է: Ընդհանուր ժողովի ժամանակ ընդունվող որոշումները դառնում են ՀՅԴ-ի ուղեցույցն առաջիկա չորս տարիների ընթացքում: Ժողովի ընթացքում մենք որոշում ենք ռազմավարությունն ու հիմնական ուղղությունները, որոնցով պետք է առաջ շարժվի կուսակցությունը», - միջոցառման մեկնարկից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ ժողովի ժամանակ քննարկման հիմնական թեման կլինի Հայաստանը, երկրի ներքաղաքական կյանքը, ներկայիս իրավիճակը, այդ իրավիճակի հաղթահարմանն ուղղված ՀՅԴ-ի քայլերը:

«Այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնական հարցը հայ-թուրքական հարաբերություններն են, Ղարաբաղի հարցը, Ջավախքն ու ներազգային խնդիրները», - ասաց նա:

Ռուստամյանը նաև տեղեկացրեց, որ հավանական է, որ ժողովի ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն ընդունվի: «Դա հավանաբար տեղի կունենա նիստի ավարտին, եթե, իհարկե, Կազանում կայանալիք բանակցությունների կապակցությամբ հրատապ հայտարարություն ընդունելու անհրաժեշտություն չծագի», - ավելացրեց նա:

ՀՅԴ-ի ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով հրավիրված են ինչպես կոալիցիոն ուժերի, այնպես էլ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Նիստը մեկնարկել է վերջին երեք տարվա ընթացքում ՀՅԴ-ի գործունեության մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:

Ընդհանուր նիստի հետագա գործընթացը ընթանալու է արդեն ավանդական փակ ռեժիմով և կտևի մի քանի օր:

ՀՅԴ-ի 30-րդ ընդհանուր ժողովն անցկացվել է 2008 թ.-ի մայիսին:

ՀՅԴ-ն հիմնադրվել է 1890 թ.-ին և Հայաստանի ավանդական քաղաքական կուսակցություններից մեկն է: Հայաստանի ներկա խորհրդարանում Դաշնակցությունը ներկայացված է 16 պատգամավոորներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։