486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Սոցիալական ցանցերը կօգտագործվեն Հայաստանի քաղաքական ուժերի կողմից որպես քարոզչության հարթակ. փորձագետ
13:26
24 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Խորհրդարանական և նախագահական ընտրությունների շեմին սոցիալական ցանցերը կօգտագործվեն քաղաքական ուժերի կողմից որպես քարոզչության հարթակ, կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Արդեն այժմ կարելի է նկատել, որ սոցիալական ցանցերում հայտնվել են բազմաթիվ մարդիկ, ովքեր քաղաքական թեմաներ են բարձրացնում և արտահայտվում են այս կամ այն քաղաքական ուժի օգտին: Կարծում եմ, որ սեպտեմբերից սոցիալական ցանցերի էջերում ակտիվ քարոզչական պայքար կծավալվի», - ուրբաթ ասաց նա լրագրողներին:

Մարտիրոսյանի խոսքերով՝ սոցիալական ցանցերն այսօրվա դրությամբ սկսել են լուրջ դեր խաղալ երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

«Ես առաջին հերթին ի նկատի ունեմ Facebook-ը, որտեղ նախորդ տարի հիմնական ֆոն էին հաղորդում քաղաքացիական ակտիվիստները, ովքեր շատ հարցերի հետ կապված լսելի դարձան իշխանության ներկայացուցիչների կողմից», - նշեց նա:

Փորձագետը ընդգծեց, որ գիտակցելով սոցիալական ցանցերի կարևորությունը՝ որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Facebook-ում սեփական էջերն ունեն:

Սակայն, նրա խոսքերով, չարժե գերագնահատել սոցիալական ցանցերի նշանակությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

«Սոցիալական ցանցերը պարզապես գործիք են, և նրանց ներսում իրադարձությունների զարգացումը կախված է Հայաստանում գոյություն ունեցող միտումներից», - նշեց նա:

ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի գարնանը, իսկ նախագահական ընտրությունները՝ 2013 թ.-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ: