485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միանշանակ դեմ է միակողմանի զիջումներին. Սարգսյան
10:54
24 Հունիսի 2011

Հայաստանը միանշանակ դեմ է միակողմանի կարգով զիջումներին, հինգշաբթի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի եռակողմ հանդիպման նախաշեմին «Եվրանյուզին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեզ հետարքրում են փոխադարձ փոխզիջումները: Իսկ մեր իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մենք պետք է զիջումներ անենք մի պետության, ժողովրդի, որը միայն ու միայն սպասում է հարմար առիթի, որ մեզ վրա կրակ բացի»,- ասել է Սարգսյանը։

Կազանի հանդիպման ակնկալիքների մասին նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ակնկալիքներ չունի։ «Լավատեսությունը լավ որակ է, սակայն անձամբ ես նախընտրում եմ լինել կառուցողական: Եվ պետք է ասեմ, որ անձամբ իմ ակնկալիքները մեծ չեն»,- ավելացրել է նա։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանում չափազանց զարգացած է հայատյացությունը, ինչն անհնար է ասել Հայաստանի դեպքում: «Այսինքն` հայատյացությանը պետք է վերջ տալ: Մենք պետք է փոխադարձ վստահության հիմքեր դնենք»,- ասել է նա։

Սարգսյանը տարօրինակ է համարել այն փաստը, որ Ադրբեջանը երկար տարիների ընթացքում բանակցություններ է վարում այն փաստաթղթի շուրջ, որի կետերից մեկը՝ ինքնորոշումը, չի ճանաչում։

«Եթե Ադրբեջանը չի համաձայնում ինքնորոշման գաղափարի հետ, ապա այդ երկրի իշխանություններն ինչպե՞ս կարող են ասել, որ բանակցությունների շարունակման, լուծումներ գտնելու համար մտադիր են հիմնվել Մադրիդյան սկզբունքների վրա: Հիշեցնեմ, որ այդ փաստաթուղթը ենթադրում է երեք պայմանների իրականացում` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք»,- ավելացրել է նա։

Ըստ նախագահի՝ այդ դեպքում Ադրբեջանը պետք է ուղղակի հայտարարի, որ դեմ է Մադրիդյան համաձայնագրի դրույթներից երկուսին կամ առնվազն մեկին: Կամ էլ` միջազգային հանրությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ինքնորոշման իրավունքը:

«Այդ դեպքում վերջին տասնամյակների ողջ ջանքերը հօդս կցնդեն: Եվ հետո` եթե ինքնորոշման իրավունքը չի ճանաչվում, հապա ինչպես բացատրել տասնյակ պետությունների առաջ գալը, նրանց ինքնորոշումը: Ինչպես բացատրել բառացիորեն վերջերս Կոսովոյի անկախության ճանաչումը: Ես նաև ցանկանում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում գերազանցապես հայերով բնակեցված նաև մեկ այլ տարածաշրջան կար` Նախիջևանը, սակայն խորհրդային շրջանում և դրանից անմիջապես հետո այդ ինքնավարությունը հայազրկվեց, և այսօր այնտեղ գործնականում ոչ մի հայ չկա»,- ասել է Սարգսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե նրան չի թվում, որ միջազգային միջնորդները մի փոքր հոգնել են այս փակուղային իրավիճակի մի քանի տարիների տևողությունից, Սարգսյանը նշել է, որ բոլորովին այդ կարծիքին չէ։

«Ոչ, չեմ կարծում, որ միջազգային հանրությունը հոգնել է: Նրանք Հայաստանից, Ղարաբաղից ու Ադրբեջանից հստակ ու վերջնական պատասխան են պահանջում: Նրանք ուզում են հասկանալ` արդյոք շահագրգիռ կողմերը պատրա՞ստ են լուծում գտնել` հիմնվելով վերը նշված սկզբունքների վրա: Նրանք մեզ ասում են` վերջապես ասացեք` «այո» կամ «ոչ», այլևս մի հապաղեք: Մենք հույս ունենք, որ պատասխանը կտրվի Կազանի հանդիպման ընթացքում»,- ամփոփել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։