484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին Կազանում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները
19:38
23 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանն օտարերկրյա մյուս միջնորդների հետ միասին կենտրոնացրել է ուժերը Կազանում ուրբաթ կայանալիք եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանից և Հայաստանից  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման հասնելու համար, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով` Թաթարստանի մայրաքաղաք են ժամանում Ադրբեջանի և Հայաստանի նախագահեր Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը:

«Այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա) ջանքերը բոլոր մակարդակներում կենտրոնացած են այն բանի վրա, որպեսզի հորդորեն կողմերին ավարտել այս փաստաթղթի (հիմնական սկզբունքների նախագիծ) աշխատանքները Կազանում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում», - նշվում է մամուլի ծառայության տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կրեմլից հիշեցրեցին, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարություններին ուղղված նման ազդակ է պարունակում մայիսի 26-ին Դովիլում կայացած «մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունած համատեղ հայտարարությունը:

Հինգշաբթի ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հույս էր հայտնել, որ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումը «սահմանագծի դեր» կխաղա 17-ամյա բանակցային գործընթացում, իսկ փաստաթուղթը, որը նախատեսվում է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, «իրական հիմք կդնի համապարփակ խաղաղ համաձայնագրի հետագա պատրաստման համար»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։