480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարվել
19:29
23 Հունիսի 2011

Հայաստանում Նոբելյան մրցանակակիր, նորվեգացի միսիոներ և գիտնական Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի նախագծի բաց մրցույթ է հայտարարվել, նշվում է Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի հայտարարության մեջ:

ՀՀ մշակույթի նախարարության կայքում հրապարակված հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ մրցույթը կանցկացվի Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Նախատեսվում է հուշարձանը տեղադրել Երևան քաղաքի Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող տարածքում:

Մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ և մասնագիտական իրավաբանական անձիք: Հուշարձանի մանրակերտը, ճարտարապետական լուծումների էսքիզային տարբերակները (տպագիր և/կամ էլեկտրոնային տարբերակով) անհրաժեշտ է ներկայացնել Երևանի գլխավոր ճարտարապետին մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը:

Ներկայացված հայտերի մրցույթը և ամփոփումը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի կողմից` մեկ շաբաթվա ընթացքում: Բացի հաղթող ճանաչված հայտից` մրցույթով սահմանվում է նաև 5 խրախուսական մրցանակ` յուրաքանչյուրը 350.000-ական ՀՀ դրամի (շուրջ 1000 դոլար) չափով:

Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի հետախույզ է, գիտնական, դիվանագետ և մեծ  հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով, պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել  է Սովետական Հայաստանում:

Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող Ստոր Ֆռոնում, 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ, նկարիչ:

Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանում: Առաջին Համշխարհային պատերազմից հետո Նանսենն ընդգրկվել է Ազգերի Լիգայում: Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին և ստեղծել է Նանսենի անձնագիր: 1938թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Նորվեգիայում: Նանսենը մահացել է 1930 թվականին Նորվեգիայում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։