480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
Զինծառայությունից խուսափած երիտասարդները գրեթե մեկ տարվա ընթացքում ՀՀ ՊՆ-ին են փոխանցել 2,7 մլն դոլար
17:47
23 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Զինծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվին փոխանցել են 1 մլրդ դրամ (2,7 մլն դոլար), հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

«Սա օրենքի գործողության արդյունքն է, ինչի շնորհիվ 27 տարին լրացած անձինք կարող են վերադառնալ Հայաստան և դառնալ հասարակության լիիրավ անդամ՝ ՀՀ ՊՆ-ին որպես փոխհատուցում վճարելով որոշակի գումար», - ասաց Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ այս օրենքը քննարկվել է ՀՀ սփյուռքի նախարարության հետ, և որոշվել է երկարացնել օրենքի գործողության ժամկետը, քանի որ հիմնականում նման քաղաքացիները տեղափոխվել են վաղ հասակում և խուսափել են զինծառայությունից ոչ ինքնակամ:

ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի արտահերթ նիստի ընթացքում փոփոխություններ և լրացումներ է կատարել օրենքում, որոնցով նախատեսվում է դադարեցնել զինծառայությունից խուսափած այն քաղաքացիների նկատմամբ քրեական հետախուզումը, որոնց 27 տարին լրացել է մինչև 2011 թ.-ի մայիսի 1-ը:

Կարապետյանը տեղեկացրեց, որ խորհրդարանում են գտնվում նաև այլն օրինագծեր, որոնք վերաբերում են ԶՈւ-ում նախատեսված բարեփոխմանը, մասնավորապես՝ Զինված ուժերի Կարգապահական օրենսգիրքը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակն ունենա օրենք, որը կկարգավորի ԶՈւ-ի բոլոր հարաբերությունները, այն է՝ զինվորների իրավունքներն ու պարտավորությունները, նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ստեղծումը, ինչը մինչ այժմ մենք չենք ունեցել», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս օրենքն աշնանը վերջնականապես կընդունվի:

Կարապետյանի խոսքերով՝ երկրորդ ուղղությունը ոստիկանության ոլորտի բարեփոխումներն են, որոնց իրագործման հարցում աջակցություն են ցուցաբերում միջազգային կառույցները:

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը հազարավոր նամակներ է ստանում զինծառայողների և ծառայությունն ավարտած երիտասարդների ծնողներից՝ նրանց երեխաների իրավունքների խախտման մասին: «Մենք քննարկում ենք բոլոր դիմումները և այս հարցում համագործակցում ենք ՀՀ ՊՆ-ի հետ», - ասաց նա՝ ավելացնելով, որ նույնիսկ 10 տարվա վաղեմության գործերը չեն անտեսվում:

«Որևէ ծնողի մոտ չպետք է միտք ծագի, թե իր երեխայի իրավունքների որևէ խախտում կարող է անպատիժ մնալ», - եզրափակեց Կարապետյանը:

Օրենքը գտնվում է շրջանառության մեջ 2004 թ.-ից, և այս ժամանակաշրջանում նրա ընձեռած հնարավորություններից օգտվել է շուրջ 4-5 հազար մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: