482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Կազանյան հանդիպումը կցուցադրի փոխզիջման գնալու Բաքվի պատրաստ չլինելը. պատգամավոր
17:32
23 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայանալիք հանդիպումը միայն կցուցադրի Բաքվի պատրաստ չլինելը փոխզիջման գնալուն և հակամարտության խաղաղ լուծման ցանկության բացակայությունը, հինգշաբթի լրագրողներին ասաց Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։

«Այսօր Ադրբեջանին ինչ-որ տարածքներ վերադարձնելու մասին խոսելը խելամիտ չէ, քանի որ մեր ցանկացած քայլ Ադրբեջանը սկսում է օգտագործել մեր դեմ, իսկ եթե մենք վերադարձնենք տարածքները, և նրանք մոտենան ԼՂՀ տարածքին, դա էլ ավելի մեծ վտանգ կհանդիսանա պետական անվտանգության համար»,- ասաց Կարապետյանը։

Այդ համատեքստում նա ավելացրեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ զիջումների գնալ և բացահայտ ասում է այդ մասին, թեև պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ զիջման գնա հաղթած կողմը։

Կարապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ քաղաքականության համար մեղավոր է Թուրքիան, որն իր շահերն է թելադրում տարածաշրջանում։

Նա ընդգծեց, որ այդ հրահրումների պատճառով Ադրբեջանը կորցրել է հետագա զարգացման կոնկրետ ուղին։

Նա միաժամանակ նկատեց, որ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը նշանակալի արտոնություններ ունի։ «Մեր բանակն ավելի ամուր և կազմակերպված է, և մեր ռազմաքաղաքական բարեփոխումները զգալիորեն բարելավում են իրավիճակը»,- ասաց նա։

Այս համատեքստում նա ընդգծեց, որ, ի տարբերություն Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայերը և, մասնավորապես, արցախցիները, հստակ գիտեն, որ իրենք պայքարում են իրենց հողերի, իրենց տների, իրենց պետական անվտանգության համար։ «Ադրբեջանցիների մեծամասնությունը նույնիսկ դժվարությամբ է պատկերացնում, թե որտեղ է կոնկրետ Ղարաբաղը և թե ով է այնտեղ շահագրգռված ռազմական գործողությունների վերսկսումով»,- ասաց նա։

Կարապետյանն ընդգծեց, որ թեև Հայաստանի ռազմական բյուջեն զգալիորեն զիջում է ադրբեջանականին, սակայն ռազմական այն զենքը, որը ներկրում է Ադրբեջանը, Հայաստանն իր ինտելեկտուալ ռեսուրսի շնորհիվ ինքնուրույն է արտադրում։

Նա հույս հայտնեց, որ Կազանի հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները կսկսեն ուժեղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և կկասեցնեն նրա վարկաբեկող քաղաքականությունը։

«Չէ՞ որ, եթե այս պատերազմը սկսվի, ապա այն կընդգրկի տարածաշրջանի բոլոր երկրները և կարող է երրորդ համաշխարհային պատերազմի վերածվել»,- եզրափակեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: