480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Շտապօգնության» մեքենաներ են բերվել Հայաստան չինական դրամաշնորհի շրջանակներում
16:16
23 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի այցելեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայան, որտեղ «Շտապօգնության» 88 մեքենա է բերվել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի հետ ստորագրած դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում։

Նախագահը ծանոթացավ «Շտապօգնության» նոր մեքենաների զինման հետ, ինչպես նաև այցելեց ենթակայանի կարգավարական արդիականացված կենտրոնը։

Սարգսյանին ուղեկցել են Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Առողջապահության նախարարի խոսքով՝ «Շտապօգնության» ծառայության ավտոպարկի համալրումը լրջագույն քայլ կդառնա առողջապահության համակարգի զարգացման և ծառայության արդիկանացման համար։

«Շտապօգնության» մեքենաների պարկը չի թարմացվել և չի արդիականացվել արդեն վերջին 20 տարիների ընթացքում, հատկապես մարզերում։ Այսուհետ մենք կկարողանանք բարձրորակ և հասանելի բուժօգնություն տրամադրել նույնիսկ արտակարդ պատահարների ժամանակ»,- ասաց Քուշկյանը լրագրողներին։

Ինչպես պարզաբանեց նա, «Շտապօգնության» 88 մեքենաներից 20-ը ռեանիմոբիլներ են։ ««Շտապօգնության» ծառայության զարգացումը չի սահմանափակվի միայն նոր մեքենաների տրամադրմամբ։ Դրան զուգահեռ մենք կարդիականացնենք նաև կապը ողջ հանրապետության տարածքով, կստեղծենք Կենտրոնական կարգավարական ծառայություն, ինչպես նաև GPRS-նավիգացիայի համակարգ»,- ասաց նա։

Նախարարը հստակեցրեց, որ դա շատ կարևոր է «Շտապօգնության» ծառայության աշխատանքի որակի և օպերատիվության բարձրացման տեսանկյունից։

Քուշկյանը հայտնեց, որ շտապօգնության բրիգադները կապահովվեն կապի անհատական միջոցներով կանչի վայրից անմիջական կապի ապահովման համար հիվանդանոցների և բժշկական հաստատությունների հետ։

Հայաստանի կառավարությունը հունիսի 16-ին որոշում է ընդունել, որին համապատասխան «Շտապօգնության» մեքենաները կնվիրվեն Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Ոստիկանության Բժշկական ծառայության լիազորության ներքո գտնվող բուժհաստատություններին։

Հայ-չինական միջկառավարական համաձայնագիրը Հայաստանին ռեանիմոբիլների, «Շտապօգնության» գծային մեքենաների, ինչպես նաև հարակից սարքավորումների տրամադրման մասին ստորագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 27-ին։

2010 թվականի հունիսի 2-ին Երևանում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի և Չինաստանի կառավարությունների տնտեսատեխնիկական համագործակցության վերաբերյալ, որին համապատասխան Չինաստանը Հայաստանի կառավարությանը 20 միլիոն յուան կտրամադրի անհատույց օգնության կարգով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։