480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում կբացառի պատերազմի հավանականությունը. փորձագետ
14:49
23 Հունիսի 2011

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Կազանում ամբողջությամբ կբացառի ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հավանականությունը, կարծում է զինվորական փորձագետ Դավիթ Ջամալյանը: 

Հունիսի 24-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

«Քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել, պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ: Առավելագույնը, ինչ մենք կարող ենք ակնկալել այդ հանդիպումից, տեսանելի հեռանկարում պատերազմի հավանականությունը բացառող փաստաթղթի ընդունումն է», հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ջամալյանը:
Փորձագետը չհամաձայնեց ադրբեջանական կողմի մռայլ կանխատեսումների հետ այն մասին, որ Կազանի հանդիպումից տեսանելի արդյունքների բացակայության դեպքում ղարաբաղյան գոտում կարող է պատերազմ վերսկսվել:

Նրա խոսքով, նմանատիպ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական քարոզչության չարչրկված ռազմավարության հերթական դրևսորում, որը գործի է դրվում երկու պետությունների նախագահների հերթական հանդիպումից առաջ:

«Այդ մռայլ կանխատեսումների հեղինակները, ովքեր հայտարարում են այն մասին, թե բանակցությունների առաջընթացի բացակայության դեպքում պատերազմն անխուսափելի է, չեն բերում գոնե մեկ փաստարկ, որով կկարողանային ապացուցել, թե ինչու է Ադրբեջանն այդ քայլին գնալու և չեն կարող ապացուցել, որ ադրբեջանական բանակն այնքան ուժեղ է, որ կարող է պատերազմի հաղթող դառնալ»,- ընդգծեց նա:

Նա ավելացրեց, որ Բաքվի ռասիստական քարոզչությունը դարձել է պատերազմի ծավալման գրեթե միակ ռեսուրսը, այն դեպքում, երբ հայկական կողմում միանգամայն բացակայում է Ադրբեջանի նկատմամբ ատելությունը:
Բացի այդ, փորձագետը նշեց, որ նույնիսկ հայերի բազմաթիվ ջարդերի տեսքով արտահայտված ադրբեջանական ատելությունը՝ սկսած Սումգայիթից և ավատրած Մարաղայով, Բաքվին հաղթանակ չբերեց:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։