486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը կարմիր դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի մագիստրանտներին
16:26
22 Հունիսի 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի կարմիր դիպլոմներ է հանձնել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի 13 շրջանավարտներին:

«Սիրելի շրջանավարտներ, առաջին հերթին ուզում եմ շնորհավորել ձեզ այն կապակցությամբ, որ ձեր առջև նոր էջ է բացվում, հնարավոր է՝ առավել պատասխանատու էջ: Համալսարանում գիտելիք ստանալով՝ դուք պետք է կիրառեք դրանք կյանքում և պատասխանատվություն կրեք մեր ազգի երիտասարդ սերնդի ուսուցման համար»,- դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ասաց Սարգսյանը, ով նաև բուհի խորհրդի նախագահն է:

Նա ընդգծեց, որ շրջանավարտները պետք է պահեն իրենց համալսարանի հեղինակությունը: Այդ համատեքստում նա ավելացրեց, որ հաշվի առնելով բուհերի միջև եղած մրցակցությունը, կարևոր է, թե ինչ տեղ են գրավում համալսարանի շրջանավարտները  հասարակության մեջ և ինչ դեր են խաղում, արդյո՞ք վայելում են հասարակության վստահությունն ու հեղինակությունը:

«Այդ համատեքստում մենք մեր հույսերը շրջանավարտների հետ ենք կապում, և առաջին հերթին նրանց, ովքեր գերազանց են ավարտել համալսարանը»,- ասաց Սարգսյանը:

Վարչապետն ավելացրեց, որ մտադիր է հետևել մանկավարժական համալսարանի շրջանավարտների հետագա կարիերային, քանի որ դպրոցներում նրանց աշխատանքից է ուղիղ կերպով կապված դպրոցական բարեփոխումների արդյունքները:

Մագիստրատուրայի կարմիր դիպլոմով 13 շրջանավարտների թվում Չինաստանի երկու քաղաքացի կա, ովքեր սովորել են Հայաստանում՝ չինական կառավարության ծրագրերի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ դիպլոմ է ստացել 2010-2011 ուսումնական տարվա մագիստրատուրայի 97 շրջանավարտ:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդ, Բուհի խորհրդի անդամ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, պետական համալսարանի ղեկավարությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։