484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Վրացական Եկեղեցին անհանդուրժողականություն է ցուցաբերում մյուս դավանանքների նկատմամբ. հայ եպիսկոպոս
19:30
21 Հունիսի 2011

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Վրաստան կատարած այցի ողջ հինգ օրերի ընթացքում զգացվում էր Վրաց Ուղղափառ Եկեղեցու անհանդուրժողականության մթնոլորտն այլ դավանանքների և կրոնական կազմակերպությունների նկատմամբ, երեքշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը։

Ամենայն Հայոց Կաթղոիկոսը Վրաստանում էր գտնվում  հունիսի 10-15-ն ընկած ժամանակահատվածում։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի ընթացքում Վրացական եկեղեցին մի շարք խոչընդոտներ ստեղծեց, այդ թվում խոչընդոտեց Գարեգին Բ-ի այցը Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» և Ախալցխայի «Սուրբ Նշան» հայկական եկեղեցիներ, չնայած Վեհափառն այդ եկեղեցիներ այցելելու ցանկություն հայտնեց»,- ասաց եպիսկոպոսը։

Միաժամանակ, ըստ նրա, Վրացական եկեղեցիների թելադրանքով, տեղական ԶԼՄ-ները սկսեցին տեղեկություն տարածել, թե իբր պաշտոնական կոմյունիկե է ստորագրվել, այնինչ այն իրականում կազմել էր վրացական կողմը։
«Պաշտոնական կոմյունիկե հնարավոր կլիներ ստորագրվել միայն այն դեպքում, եթե հայկական և վրացական եկեղեցիները համաձայնության գային։ Բայց քանի որ դա տեղի չի ունեցել, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել»,- ավելացերց նա։

Ըստ նրա, ՀԱԵ-ն պահանջում է իրավական կարգավիճակ տրամադրել ՀԱԵ վրացական թեմին, ինչպես նաև վերադարձնել Հայ Առաքելական Եկեղեցու վանքերը։

«Քանի դեռ  վրացական թեմին իրավական կարգավիճակ չի տրամադրվել, պատմական հայկական եկեղեցիները, վրացական օրենքների համաձայն, չեն կարող փոխանցվել ՀԱԵ ենթակայությանը։ Վրացական կողմն իր հերթին պահանջում է իրավական կարգավիճակի տրամադրել վրացական թեմին։ Դա, իհարկե, հնարավոր է, բայց չեմ կարծում, որ արժե համեմատել Վրաստանի 250 հազարանոց հայկական համայնքը 700 վրացիների հետ, ովքեր, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում են Հայաստանում»,- ավելացրեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։