484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
UNHCR-ն աշխարհի փախստականների իրավունքների պաշտպանման գործում անգնահատելի ներդրում է կատարել. ՀՀ ԱԳՆ ղեկավար
17:25
21 Հունիսի 2011

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն անգնահատելի ջանքեր է գործադրել՝ իր ավանդը բերելու աշխարհում փախստականների իրավունքների պաշտպանության և նրանց բարեկեցության ապահովման գործին, նախօրեին երեկոյան Փախստականների համաշխարհային օրվան նվիրված համերգի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 20-ը հռչակվեց փախստականների համաշխարհային օր:

«Այդպիսի օր հռչակելը առիթ է տալիս խորհելու փախստականներին հուզող խնդիրների, նրանց հոգսերի և հույսերի, ինչպես նաև՝ այն աշխատանքի մասին, որն իրականացվում է նրանց օգնելու նպատակով ինչպես տարբեր անհատների, այնպես էլ կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ու առաջին հերթին՝  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից»,-երեքշաբթի  ԱԳՆ մամուլի ծառայությունից մեջբերեցին Նալբանդյանի խոսքը։

Նա նշեց, որ 2011 թվականը հատկապես հնարավորություն է ընձեռում վերաիմաստավորելու այդ ջանքերը, քանի որ այն իր հետ բերում է երկու կարևոր փաստաթղթերի ընդունման տարելից. «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի ընդունման 60 և «Անքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայի ընդունման 50-ամյակները:

Ըստ նախարարի, տարին հոբելյանական է նաև նրանով, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից կնշվի Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը: Կարևոր այս հոբելյանը մեր ժողովրդի համար ունի առավել մեծ խորհուրդ և  կարևորություն:

«Հայ ժողովուրդը երախտապարտ է այս մեծ մտավորականին, քանի որ նաև նրա ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր եղավ փրկել ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի կյանքը:

Անկասկած, Նանսենի մարդասիրական գործունեությունը մեծապես նպաստեց հետագայում արդեն Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում փախստականների խնդիրներին առանձնակի կարեւորություն տալուն և դրանք մշտապես ուշադրության կենտրոնում պահելուն»,- ասաց նա։

Ֆրիտյոֆ Նանսենը վճռականապես քննադատեց Աբդուլ Համիդ II –ի և երիտթուրքերի կողմից կազմակերպված հայերի կոտորածը և Ցեղասպանությունից փրկեց 320 հազար հայի, ովքեր հետագայում «նանսենյան անձնագրերով» կարողացան աշխարհի 52 երկրներում քաղաքացիություն և ապաստան գտնել։

ԱԳՆ ղեկավարը նշեց, որ այս կարևոր հոբելյանի առթիվ Հայաստանում ծրագրվում է կազմակերպել այդ մեծ հումանիստի, գիտնականի, հասարակական, քաղաքական գործչի ու դիվանագետի հիշատակին նվիրված միջոցառումների շարք, որին նախատեսվում է նաև Նորվեգիայից բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:

«Այս միջոցառումներին ակնկալում ենք նաև Երևանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ակտիվ մասնակցությունը»,-ավելացրեց նա։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց  հայաստանյան գրասենյակի նախկին ու ներկա բոլոր աշխատակիցներին այն մեծ ծավալի աշխատանքի համար, որ իրականացվել է Հայաստանում՝  հիմնադրման առաջին օրերից ի վեր:

Նշելով, որ սկզբնական շրջանում աշխատանքներն առավելապես ուղղված էին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով Ադրբեջանից գաղթած փախստականների կենսական կարիքների ապահովմանը, Նալբանդյանն ասաց, որ «այս խնդրի հետ կապված հարցերն այսօր էլ գտնվում են ուշադրության կենտրոնում և օրակարգում»։

«Ժամանակի ընթացքում, ՄԱԿ-ի այս գրասենյակի` հրատապ իրավիճակներում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղվածությունը զուգակցվեց ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ` աջակցելով իրավական և վարչական ոլորտի զարգացմանն ու ամրապնդմանը, փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ստեղծմանը: Այս ներդրումը մեծապես գնահատվում է Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից»,- ամփոփեց ԱԳՆ ղեկավարը։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։