478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Արամ Սիմոնյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
16:39
21 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեքշաբթի կայացած ԵՊՀ խորհրդի նիստի ժամանակ Արամ Սիմոնյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի պաշտոնում։

Փակ քվեարկության ժամանակ Խորհրդի 60 անդամներ «կողմ» են քվեարկել Սիմոնյանի թեկնածությանը, յոթը՝ «դեմ», երկու քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել։ Գործող կարգի համաձայն, նա երկրի գլխավոր բուհի ռեկտորի պաշտոնը կզբաղեցնի հինգ տարի ժամկետով։

«Առաջիկա տարիների ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումների առաջնային ուղղություններից մեկը կդառնա բուհի ընդունելության ոլորտում մենեջմենտի բարելավումը։ Երևանի պետական համալսարանը պետք է դեմքով շրջվի դեպի ավագ դպրոց»,- հայտարարեց Սիմոնյանը։

Բացի այդ, ըստ նրա, առաջիկայում ծրագրվում է ԵՊՀ-ին կից բազային քոլեջ բացել, որի մասնաճյուղերը կգործեն նաև մարզերում։

«Մեր հիմնական խնդիրը մնում է բարձրագույն կրթության պատշաճ որակի ապահովումը։ Դա մշտական աշխատանքն է, ուսումնական ծրագրերի մշտական կատարելագործումը, նոր մասնագիտությունների ստեղծումը»,- նշեց Սիմոնյանը։

Ռեկտորը կարևորել է գիտահետազոտական գործունեության զարգացումը։ «Կարևորագույն խնդիր պետք է դառնա գիտական գործունեության արդյունքների առևտրայնացումը։ Անհրաժեշտ է նաև ընդլայնել միջազգային դրամաշնորհային ծրագրերում մեր մասնակցությունը։ Մագիստրոսները և ասպիրանտները պետք է անմիջական մասնակցություն ունենան գիտահետազոտական աշխատանքներում»,- ավելացրեց նա։

Սիմոնյանն ազատվել էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնից իր սեփական դիմումի համաձայն, և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով, ապրիլի 29-ից նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Օրենքի համաձայն, ռեկտորի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարվել։ Սիմոնյանը տվյալ պաշտոնի այլընտրանքային թեկնածու էր։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը ծնվել է 1955թ.-ին։ 2006թ.-ից զբաղեցրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։

Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919թ.-ին։ Մինչ օրս Հայաստանի խոշորագույն բուհն ավարտել է շուրջ 90 հազար մարդ։ -0-
-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։