478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընդդիմության և իշխանության երկխոսությունը կընթանա հասարակությանը հետաքրքրող հարցերի շուրջ. պատգամավոր
14:51
21 Հունիսի 2011

Հայաստանի ընդդիմության և իշխանության երկխոսությունը կընթանա այն թեմաների շուրջ, որոնք հետաքրքրում են երկրի հասարակությանը, ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին ներկայացրել է արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությանը վերաբերող իր մոտեցումները՝ նշելով, որ երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը «միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար»:

Մինասյանը հիշեցրեց, որ նախագահն իր հայտարարության մեջ հստակ նշել է, թե համապատասխան լիազորություններով օժտված պետական որ կառույցները պետք է մասնակցեն ընդդիմության հետ քննարկումներին:

«Եթե մեր ընդդիմադիր գործընկերներին հետաքրքրեն սոցիալտնտեսական հարցերը, ավելի տրամաբանական է որպեսզի քննարկումներին մասնակցի կառավարության ղեկավարը, ընտրությունների հետ կապված հարցերի քննարկմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը, իսկ նախագահի լիազորությունների հարցերի քննարկմանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախագահը», - ասաց նա:

ՀՀ ԱԺ պատգամավորը նաև նշեց, որ այս ոլորտների շրջանակներից դուրս եկող և ներքին ու արտաքին քաղաքականության ընդհանուր խնդիրներին վերաբերող հարցերի քննարկմանը կարելի է ներգրավել իրավասու անձանց: «Սակայն ինձ թվում է, որ ընդդիմության մեր գործընկերները կսահմանափակվեն ներկայացրած երեք ոլորտներով, քանի որ հասարակությանն առաջին հերթին հետաքրքրում են հենց այս հարցերը», - եզրափակեց Մինասյանը:

Մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ  պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ երկխոսության, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»: Նույն հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարել էր, որ երկխոսությունը կարող է ընթանալ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ: 

ՀԱԿ-ի քաղխորհուրդը հունիսի 2-ին պատվիրակության կազմ է ձևավորել՝ իշխանությունների հետ երկխոսության համար, որի կազմում ներառվել են ընդդիմադիր դաշինքի հինգ ներկայացուցիչներ՝ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։