482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան մետրոյի երթևեկությունը հուլիսի մեկից կրկնակի կթանկանա
13:59
21 Հունիսի 2011
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Երևանյան մետրոյի երթևեկությունը հուլիսի մեկից ներկայիս 50 դրամի փոխարեն (մոտ 0,13 դոլար) կդառնա 100 դրամ (շուրջ 0,26 դոլար), երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ 

Նրա խոսքով` 2003 թվականից գործող սակագինը թույլ չէր տալիս կառավարությանը նվազեցնելու մետրոպոլիտենի նորմալ գործունեության ապահովման պետծախսերը, որոնց չափերն աճում են տարեցտարի։ Ընդհանուր առմամբ, մեկ ուղևորի երթևեկության ծախսերը կազմում էին 160 դրամ (գրեթե 0,43 դոլար), որոնցից 110 դրամը սուբսիդավորում էր պետությունը։

Կարապետյանը հայտնեց նաև, որ սեպտեմբերին պատրաստ կլինի տրանսպորտային ոլորտի բարեփոխումների ծրագիրը, որը ենթադրում է միկրոավտոբուսների փոխարինումը փոքր և միջին չափերի ավտոբուսներով ժամանակային և երթուղային ավելի ճկուն ժամանակացույցներով։ 

Ծրագրի իրագործումը միաժամանակ չի ենթադրում քաղաքային վերգետնյա  տրանսպորտի սակագնի փոփոխություն։ Ներկայումս այն կազմում է 100 դրամ։

«Նոր մրցույթը կհայտարարվի ներկայիս սակագների սահմաններում»,- ասաց քաղաքապետը։ Միաժամանակ նա չբացառեց տրանսպորտի սուբսիդավորման հավանականությունն այն դեպքում, եթե տրանսպորտային ընկերությունները չկարողանան տեղավորվել գործող սակագների շրջանակներում։
 
«Մենք փորձում ենք տրամաբանական այնպիսի ցանց ձևավորել, որպեսզի այդ բիզնեսը կարողանա տեղավորվել 100 դրամանոց սակագնում։ Ես մեկ անգամ կրկնում եմ, որ մեր քաղաքականությունը, մեր քայլերը և մեր տրամաբանությունն ուղղված են նրան, որպեսզի տրանսպորտի սակագնային փոփոխություններ չլինեն»,- ընդգծեց Կարապետյանը։

Կարեն Դեմիրճյանի անվան երևանյան մետրոպոլիտենը հիմնվել է 1981 թվականին, ներկայումս գործում են մետրոյի հինգ կայարաններ։ Մետրոպոլիտենի բոլոր գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 13,4 կիլոմետր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։