484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հետ չի կանգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ունեցած իր սկզբունքներից. պատգամավոր
13:22
21 Հունիսի 2011

Հայաստանը երբեք հետ չի կանգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ունեցած իր սկզբունքներից, ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Մենք ունենք սկզբունքներ, որոնցից երբեք չենք հրաժարվի: Մենք այս հարցում երբեք չենք խոսել զիջումների մասին և երբեք չենք գնա դրան», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:

Մինասյանը պարզաբանեց, որ խոսքը երեք հիմնական սկզբունքների մասին է՝ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է հուսալի կերպով պաշտպանված լինի, և Ղարաբաղը պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ:

Պատգամավորը հիշեցրեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե Ադրբեջանի կողմից կրկնակի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը:

«Միջազգային հանրությունը պետք է ընդունի Երևանի այս դիրքորոշումը, և ռազմական ճանապարհով հարցը լուծելու Ադրբեջանի կրկնակի փորձի դեպքում պետք է Հայաստանի հետ միասին ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ամենի նախադրյալներն առկա են Դովիլյան հայտարարության մեջ:

Մայիսի 26-ին Դովիլում ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի կողմից ընդունած հայտարարությունում նշվում է, որ հակամարտության գոտում ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Փաստաթղթում նաև կոչ է արվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել և ավարտել աշխատանքը Հիմնական սկզբունքների ուղղությամբ 2011 թվականի հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։