480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կտեղադրվի Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը
19:59
20 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 20-ին տեղի է ունեցել նորվեգացի մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել են տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Հանձնաժողովը հավանության է արժանացրել մեծ մարդասերի հուշարձանը Երևանի կենտրոնական հատվածում տեղադրելու հարցը:

ՀՀ մշակույթի նախարարությանն էլ հանձնարարվել է հայտարարել հուշարձանի նախագծի մրցույթ, որի արդյունքները պետք է ամփոփվեն մինչև օգոստոսի 1-ը: Հանձնաժողովը կդիմի նաև Երևանի քաղաքապետարանի Գեղարվեստի խորհրդին` հուշարձանի նախագծի ընտրության հարցում որոշում կայացնելու համար:
Հուշարձանի պատրաստման համար բարերարներից ստացված գումարները ևս կփոխանցվեն Երևանի քաղաքապետարանին` արձանը պատվիրելու և տարածքը բարեկարգելու նպատակով:

Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի հետախույզ է, գիտնական, դիվանագետ և մեծ  հումանիստ։ Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով, պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել  է Սովետական Հայաստանում:

Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող Ստոր Ֆռոնում, 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկորդ, լողորդ, դահուկորդ, նկարիչ:

Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանում: Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Նանսենն ընդգրկվել է Ազգերի Լիգայում: Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին և ստեղծել է Նանսենի անձնագիր: 1938 թվականին ստեղծվել է Նանսենի ակադեմիան Նորվեգիայում: Նանսենը մահացել է 1930 թվականին Նորվեգիայում:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։