486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին անգամ Հայաստանում արտասահմանյան անսամբլները կմասնակցեն Երաժշտության տոնին
15:01
20 Հունիսի 2011

Շոտլանդիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտասահմանյան երաժշտական անսամբլներն առաջին անգամ կմասնակցեն Երաժշտության տոնին, որը կանցկացվի հունիսի 21-ին մայրաքաղաքում և ՀՀ մարզերում, հայտնեց հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

«Ես կցանկանայի նշել այս տարի տոնի անցկացման հետ կապված երկու առանձնատկությունները՝ մենք փորձեցինք միջոցառման մեջ ներգրավել մանկական և երիտասարդական երաժշտական կոլեկտիվներին: Եվ երկրորդ՝ մեզ հաճելիորեն զարմացրեց, որ այս տարի տոնին մասնակցելու համար մեզ են դիմել արտասահմանյան երաժշտական կոլեկտիվները»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը։

Ըստ նրա՝ բացի հայկական մայրաքաղաքից, Երաժշտության տոնը հնարավորությունների սահմաններում կնշվի մասնավորապես՝ ՀՀ Վայոց Ձորի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերի վարչական կենտրոններում։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն իր հերթին ընդգծեց, որ այս տարի Երաժշտության տոնը նշում է իր 30-ամյակը։

Ըստ նրա՝ տոնի անցկացման նախաձեռնությունն առաջին անգամ առաջարկվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի կողմից, և մի քանի տարի անց ֆրանսիացիներին են միացել մյուս եվրոպական երկրների երաժշտության սիրահարները։

Դեսպանը նշեց, որ Երաժշտության տոնը մեկնարկում է երեքշաբթի օրվա կեսին Երևանի բոլոր պուրակներում և հրապարակներում ելույթներով։

Ըստ նրա՝ երեկոյան «Գաֆեսչյան» արվեստի կենտրոնի տարածքում՝ բաց երկնքի տակ, տեղի կունենա Bratsch ֆրանսիական ջազային կվինտետի համերգը։ Բացի այդ, նախատեսվում են շոտլանդական և ամերիկյան ռոք կոլեկտիվների ելույթները։

Ինչպես նշեց Bratsch անսամբլի մենեջեր Դանիել Արամյանը, երևանյան համերգին անսամբլը հնարավոր է նաև կատարի մի քանի հայկական երգեր։

Նա ավելացրեց, որ խմբի հիմնադիրը ֆրանսահայ երաժիշտ Դան Ղարիբյանն է։ 1970-ական թվականներին ձևավորված խմբի ծրագրում հիմնականում գնչուական, ռումինական, հայկական մեղեդիներ են։

Հայաստանում Երաժշտության տոնը կազմակերպվել է Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարության կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։