480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազատազրկման վայրերում աշխատակազմի պակաս է զգացվում, և չեն պահպանվում սանիտարական նորմերը. դիտարկում
13:53
20 Հունիսի 2011

Հայաստանի ազատազրկման վայրերում դեռ բազմաթիվ խնդիրներ կան, մասնավորապես աշխատակազմի պակաս է զգացվում, և չեն պահպանվում սանիտարական նորմերը, երկուշաբթի ներկայացնելով 2010թ.-ի դիտարկման արդյունքները՝ ասաց Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն  իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը։

Դիտարկումն անցկացվել է «Բաց հասարակության հիմնադրամ» և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ։

«Մեր կողմից հայտնաբերած խնդիրները, հիմնականում վերաբերում են ազատազրկման վայրերի սանիտարական պայմաններին և բանտարկյալներին բժշկական օգնություն ցուցաբերելու ոլորտի լուրջ թերություններին»,- ասաց Իսկանդարյանը։

Ըստ նրա՝ նաև սննդի հետ կապված խնդիրներ կան։

«Թերություններ են գրանցվել նաև հետաքննության աշխատանքում։ Հաճախ խոչընդոտներ են ստեղծվում իրավաբանների աշխատանքի համար»,- նշեց խմբի ղեկավարը։

Այդուհանդերձ նա ընդգծեց, որ դիտարկման արդյունքներով կարելի է եզրակացնել, որ մի քանի դրական փոփոխություններ են տեղի ունեցել՝ որոշ բանտերում վերանորոգում է անցկացվել, լուծվել է ջեռուցման հարցը, բարելավվել են սանիտարական պայմանները։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատու Վլադիմիր Չունտուլովն իր հերթին ընդգծեց, որ Հասարակական դիտորդների խմբի աշխատանքը պետության և հասարակական հատվածի արդյունավետ համագործակցության հիանալի օրինակ է։

«Դիտարկման արդյունքում խումբը մի շարք կարևորագույն խնդիրներ և հարցեր է բացահայտել, որոնք, հուսով եմ, համապատասխան մարմինների ուշադրությանը կարժանանան։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս ազատազրկված մարդկանց պաշտպանությանը, նրանց կյանքի անհրաժեշտ պայմանների և պատշաճ վերաբերմունքի ապահովմանը»,- ավելացրեց Չունտուլովը։

Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն  իրականացնող հասարակական դիտորդական խումբը հիմնադրվել է 2006թ.-ին։ Խմբի լիազորությունների մեջ մտնում է ազատազրկման վայրեր այցելությունը, բանտարկյալների հետ հանդիպումները, փաստաթղթերին ծանոթանալը, տարեկան հաշվետվություններ ու ազտազրկման վայրերի իրավիճակի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։